Պսևդոգիտական հոմոֆոբիայից և կարծրատիպերից ինքնապաշտպանվելու ձեռնարկ

Page 1

Երևան, 13.11.2011 1


Ներածություն «Գիտելիքը միակ բարին է, տգիտությունը` միակ չարը»: Սոկրատես «...կույրեր են, կույրերի առաջնորդ. երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»: Մատթեոս

Այս աշխատության գաղափարը ծնվեց, երբ ֆեյսբուքյան «Չե´նք լռելու» խմբում մի թեմա էր քննարկվում: Թեմայի հեղինակը «ցավով նշում էր», որ Հայաստանում «ավելացել» են ԼԳԲՏ անձիք... Գրառումը հավաքել էր մոտ 580 մեկնաբանություն: Մեկնաբանողների շրջանում կային առաջադեմ ու կիրթ մարդիկ, որոնք լուսավորում էին քննարկման մասնակիցներին և ընթերցողներին` տրամադրելով առհավատ ու նախապաշարմունքից զերծ, մարդասիրական և գիտական տեղեկատվություն ու գիտելիք, ինչպես նաև կային այնպիսիք, որոնք տարածում էին ապատեղեկատվություն, ԼԳԲՏ անձանց հասցեին շպրտում էին վիրավորանքներ ու հնչեցնում սպառնալիքներ: Քննարկման ժամանակ հնչեցին և´ բավականին դասական, և´ բավականին նորարարչական «մեղադրանքներ», ենթադրություններ ու կարծիքներ: Բոլոր նախապաշարմունքները և կարծրատիպերը, որ արծարծվել են, ստացել են իրենց պատասխանները, որոնցից շատերը` համեմված հիմնավոր գիտական փաստերով ու տեղեկություններով: Քանի որ այդ կարծրատիպերից ու նախապաշարմունքներից շատերը բավականին համատարած են լայն հասարակության շրջանում, արժե դրանք ներկայացնել և տալ սպառիչ պատասխաններ: Ուստի, ընթերցողի դատին եմ ներկայացնում այս աշխատությունը, որը նպատակ ունի նպաստելու բացասական կարծրատիպերի ու նախապաշարմունքների հերքմանը` ընթերցողին տրամադրելով անաչառ, ժամանակակից գիտության ու մարդասիրության կողմից ընդունված և ճշգրիտ գիտելիք ու տեղեկատվություն: Սա գործնական մի աշխատություն է, որը կօգնի ԼԳԲՏ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց` նրանց տալով հիմնավոր պատասխաններ, որոնք կարող են հակադրվել կարծրատիպերին ու նախապաշարմունքներին: Աշխատությունը նաև օգտակար կլինի ցանկացած ընթերցողի, ով հետաքրքրված է թեմայով` անկախ նրա անձնական կամ սոցիալական բնույթի ցանկացած հանգամանքից: Նախատեսում եմ հետագայում նաև ներկայացնել աշխատության երկրորդ մասը, որը կքննի այլ կարծրատիպեր և տեսական հարցեր: Առաջարկների, նկատողությունների կամ այլ հարցերի դեպքում կարող եք կապնվել ինձ հետ sevak2009@hotmail.com էլ. փոստով: Սևակ Կիրակոսյան

Ծանոթություն. աշխատության մեջ տեղադրում եմ խմբում օգտագործված մեկնաբանությունները` սքրինշոթերի տեսքով: Սքրինշոթերը չնայած նախնական վիճակում չեն (կտրվել են անպետք հատվածները, ավելորդ ու կողմնակի նյութերը, գովազդները, մեկնաբանողների անձնական տվյալները), բուն տեքստը, որ այս կամ այն մասնակիցը տեղադրել է, ներկայացվում է առանց որևիցե փոփոխության (միայն մեկ մեկնաբանության դեպքում է, որ տեքստի մի մասը ներկվել է, որովհետև տեքստն ավելորդ էր այս կոնտեկստում): Ուստի, կտեսնեք տառասխալներ, քերականական ու այլ տեսակի սխալներ, որոնք թույլ են տրվել մեկնաբանողների կողմից): Հաճախ մեկնաբանությունները լատինատառ են արված:

2


Սահմանումներ և հապավումներ ԼԳԲՏ

Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր

Լեսբուհի

Նույնասեռական կին

Գեյ

Նույնասեռական տղամարդ

Հոմոսեքսուալ կամ նույնասեռական

Անհատ, ով էմոցիոնալ, ռոմանտիկ և սեքսուալ գրավչություն է տածում նույն սեռի անձի նկատմամբ: Հոմոսեքսուալ բառի փոխարեն գործածում են նաև այլ եզրույթներ. համասեռական, միասեռական, համասեռամոլ և այլն:

Բիսեքսուալ կամ երկսեռական

Անհատ, ով էմոցիոնալ, ռոմանտիկ և սեքսուալ և´ արական, և´ իգական սեռի այլ անձանց նկատմամբ:

Գենդեր

անհատի սոցիալական դերը, որը ներառում է սոցիալական, մշակութային և հոգեբանական բաղկացուցիչներ և ատրիբուտներ` կառուցված կենսաբանական սեռի և սոցիալական կարծրատիպերի ու ակնկալիքների վրա:

Տրանսգենդեր

Անհատ, ում գենդերային ինքնությունը տարբերվում է տվյալ հասարակության մեջ ընդունված «կին» կամ «տղամարդ» գենդերային դերերից, և ով ապրում է ու հասարակայնորեն հանդես է գալիս ծննդյան ժամանակ նրան տրված գենդերից տարբերվող գենդերով:

Տրանսվեստիտ

Անհատ, ում դուր է գալիս հագնվել այլ գենդերին բնորոշ ձևով (իտալերեն vestire բառից). տղամարդ, ում դուր է գալիս կանացի հագուստը, և կին, ում դուր է գալիս տղամարդու հագուստը:

Հետերոսեքսուալ կամ տարասեռական

Անհատ, ով էմոցիոնալ, ռոմանտիկ և սեքսուալ գրավչություն է տածում այլ սեռի անձի նկատմամաբ:

Հոմոֆոբիա

Վախ, զզվանք, ատելություն նույնասեռական և/կամ որպես նույնասեռական ընկալվող անձանց և նույնասեռականության նկատմամբ:

Հետերոնորմատիվություն

Կանխակալ դատողություն առ այն, որ հետերոսեքսուալությունը և հետերոսեքսուալ մարդը հանդիսանում են դրական, նորմալ, ընդունելի և գերիշխող նույնասեռականության և

3


նույնասեռական, ինչպես նաև երկսեռականության և երկսեռական մարդկանց նկատմամբ: Շովինիզմի և սուպրեմացիզմի դրսևորման տեսակ է:

Կարծրատիպերը և դրանց պատասխանները Կարծրատիպը միտք է, կարծիք կամ համոզմունք անհատի, սոցիալական խմբի կամ երևույթի մասին, որը ձևավորվում, ամրապնդվում, գոյատևում և փոփոխվում է տվյալ հասարակության և ժամանակի մեջ: Նախքան բուն կարծրատիպերին անցնելը, սահմանենք, որ կարծրատիպերը լինում են դրական և բացասական: Ընդհանուր առմամբ կարծրատիպերը հեշտացնում են մտածելու գործընթացը: Սակայն խնդիրը նրանում է, որ թե´ դրական, թե´ բացասական կարծրատիպերը սահմանափակում են մարդու մտահորիզոնը և բացասական հետևանքների են հանգեցնում: Նաև հաշվի առնենք, որ ոմանց համար դրական կարծրատիպերը կարող են բացասական լինել այլոց համար, և այս դեպքում «դրական» և «բացասական» հասկացություններին վերապահումով պետք է մոտենալ:

1. Կարելի է ճիշտ կռահել մարդու սեռական կողմնորոշումը նրան փողոցում տեսնելով.

նույնասեռականներին կարելի է տարբերակել իրենց հագուստով ու պահվածքով:

Իրականում պետք է տարանջատել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Սեռական կողմնորոշում ունենք բոլորս, ինչպես որ գենդերային ինքնություն: Սեռական կողմնորոշման հիմնական տարածված տեսակներն են` տարասեռական, նույնասեռական և երկսեռական: Կան նաև անսեռականներ կամ ասեքսուալներ (նրանք, ովքեր սեռական կողմնորոշումը բնորոշող գրավչությունները չեն տածում ոչ մի սեռի անձի նկատմամբ): Մենք չենք ընտրում մեր սեռական կողմնորոշումը, ինչպես որ չենք ընտրում մեր աչքերի կամ մազերի գույնը: Գենդերային ինքնությունը քո գենդերի` սոցիալական դերի ընկալումն է քո կողմից (դու ինքդ քեզ ի՞նչ ես համարում` տղամարդ, կին և այլն): Մեր պահվածքը, այդ թվում` կանացիությունը կամ առնականությունը պայմանավորված չեն մեր սեռական կողմնորոշմամբ, այլ` գենդերային ինքնությամբ: Այլ կերպ ասած, կան խիստ առնական նույնասեռականներ, ինչպես նաև կանացի տարասեռականներ: Իհարկե, կան նաև կանացի նույնասեռականներ և առնական տարասեռականներ: Եթե փողոցում տեսնում ենք կանացի տղամարդու, դեռևս չի նշանակում, որ նա նույնասեռական է: Առաջին հայացքից կարո՞ղ եք գուշակել` անհատը հա՞յ է, թե՞ վրացի, քրիստոնյա՞ է, թե՞ աթեիստ, դաշնակցակա՞ն է, թե՞ հանրապետական: Նույնը և սեռական կողմնորոշումը: Այսպիսով, անհնար է առաջին հայաքցից ճիշտ գուշակել անհատի սեռական 4


կողմնորոշումը` հետևելով նրա վարքագծին: Եվ օգտակար կլինի հասկանալ, որ հետևյալ հասկացությունները թեև կարող են որոշ չափով փոխկապակցված լինել, այնուամենայնիվ, նրանք պարտադիր չէ, որ համապատասխանեն մեր կարծրատիպերին. Կենսաբանական սեռ

արական, իգական, միջին կամ երրորդ սեռ

Սեռական կողմնորոշում

տարասեռական, նույնասեռական, երկսեռական

Գենդերային ինքնություն / գենդերային դեր

տղամարդ, կին, միջսեռական

Գենդերային հատկանիշներ

առնականություն, կանացիություն

Այսինքն մենք ինքներս կարող ենք ենթադրել, որ ըստ կենսաբանական սեռի անհատը պետք է լինի էսպիսին կամ էնպիսին: Սակայն անհատները պարտավոր չեն մեր ենթադրություններին համապատասխանել այնպես, ինչպես որ մենք պարտավոր չենք մյուսների ենթադրություններին համապատասխանել: Օրինակ, եթե ինչ-որ մեկն արական սեռի է, մենք կարող ենք ենթադրել, որ նա ● տարասեռական է, ● տղամարդ է, ● առնական է: Նույն հիմքով կարող ենք ենթադրել, որ եթե ինչ-որ մեկը կանացի է, ապա նա պետք է լինի նույնասեռական: Տրանսգենդերների մասին էլ կարող ենք ենթադրել, որ պարտավոր են լինել երրորդ սեռի: Եվ նորից պետք է հիշենք, որ մեր ենթադրություններն ու կարծրատիպերը կարող են չհամապատասխանել իրականությանը: Տարասեռականը կարող է լինել կանացի տղամարդ, իսկ նույնասեռականը կարող է լինել առնական տղամարդ, և այդպես ամեն տեսակի համակցություն է հնարավոր, ու արտաքինից դատելով մենք երբեք չենք կարող իմանալ` ճի՞շտ ենք, թե՞ սխալ: Ցանկացած սեռական կողմնորոշում չի պարտավորեցնում կոնկրետ գենդերային ինքնության և չի թելադրում կոնկրետ գենդերային հատկանիշներ: «Մոլ» արմատը պարունակող բառերը սեռական կողմնորոշման նկատմամբ կիրառելը սխալ է: Չնայած ոմանք ասում են «տարասեռամոլ» և «համասեռամոլ» կամ «միասեռամոլ», ամենայնիվ սեռական կողմնորոշումները մոլուցք չեն:

2. Նույնասեռականություն Հայաստանում չի եղել, այն «ներմուծվում» կամ «ներկրվում»

է ազգը փչացնելու / բարոյազրկելու համար:

Իրականում նույնասեռականներ միշտ էլ բոլոր հասարակություններում էլ եղել են: Հայաստանն էլ բացառություն չէր: Փարաջանովն ամենահայտնի անուններից է: Իսկ Պապ թագավորի նույնասեռականության մասին էլ նշվում է «Բուզանդարան պատմութիւն»-ում: Գրիգոր Աղթամարցի կաթողիկոսը դեռևս միակ հայտնի հոգևոր գործիչն է, ով թողել է հոմոէրոտիկ ժառանգություն. «Տաղ սիրոյ» աշխատության մեջ նա գովերգում է մի գեղեցկատես պատանու: Սարմանդը հայ փիլիսոփա էր, որ ապրում էր հնդկական մի թագավորի արքունիքում, սիրահարվել էր մի պատանու: Նորագույն պատմության հայտնի հայազգի կերպարներից են Ջորջ Ստամբոլյանը (1938 - 1991), որն իր ներդրումն է ունեցել հայտնի Սթոունվոլի ապստամբություններից սկիզբ առած ԼԳԲՏ քաղաքացիական շարժման մեջ: Չազ Բոնոն ևս հայտնի կերպար է (Շերի դուստրը, որ սեռափոխ է եղել և իգական սեռը փոխարինել է արականով): Միջին տվյալներով յուրաքանչյուր բնակչության 57 տոկոսը նույնասեռականներ են, և Հայաստանն էլ բացառություն չէ: 5


3. Նույնասեռականները շատացել են: Փաստն այն է, որ նույնասեռական մարդիկ դարձել են ավելի տեսանելի, սակայն դա դեռևս չի նշանակում, որ աճել է նույնասեռականների թվաքանակը: Այն հասարակություններում, որտեղ նույնասեռականներն անտեսանելի են եղել անցյալում, այսօր դառնում են ավելի տեսանելի, և դա կեղծ պատրանք է ստեղծում, թե նույնասեռական մարդիկ շատանում են: Իրականում ոչ մի փաստ ու տվյալ չկա, որի հիման վրա կարող ենք ասել` նույնասեռականների թիվն աճել է: Միայն մի դեպքում է կարելի ասել, որ նույնասեռականների համամասնությունը շատացել է. եթե նախկինում, օրինակ, աշխարհում կար 1000 մարդ, որոնցից, ասենք, 70-ը` նույնասեռական, ապա հետո 10.000 մարդ, որոնցից, ասենք 700-ը` նույնասեռական, հետո 1.000.000 մարդ, որոնցից 7000-ն էին նույնասեռական, հետո 1.000.000.000, որոնցից 70.000.000-ը նույնասեռական: Այսինքն աճում է մարդկային բնակչության թվաքանակը, ուստի համապատասխանաբար աճում է նույնասեռական և երկսեռական անձանց թվաքանակը, ինչը բնականոն է: 4. Նույնասեռական լինելը մոդայիկ է: Այս կարծրատիպն ընդհանրապես խիստ անհիմն է: Այսինքն, մոդայիկ է արժանանալ բազմաթիվ մարդկանց զզվանքին, ատելությանն ու արհամարհանքի՞ն: Մոդայիկ է, որ վրադ ուշադրություն հրավիրես, որ շատերը քեզ անիծեն, անպատվեն, ոմանք էլ ծեծե՞ն: Եթե նույնասեռականությունը մոդայիկ լիներ, ոչ մի նույնասեռական աշխատանքից չէր հեռացվի, համալսարանից դուրս չէր հրավիրվի ու փողոցներում էլ իր ետևից հայհոյանքներ ու սպառնալիքներ չէր լսի միայն նույնասեռական լինելու պատճառով: Նույնասեռականությունը բնական երևույթ է, որը մոդայի հետ կապ չունի. այլ փաստ է, որ նույնասեռականների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոփոխվում է, քանզի քսանմեկերորդ դարում գիտելիք ու տեղեկատվություն ստանալն ու տարածելը նաև մարդու իրավունք է, որից զրկել տեսականորեն չի կարելի: Ուստի մարդիկ ավելի անկաշկանդ ձևով է, որ ստանում ու տարածում են տեղեկատվություն` ձերբազատվելով կարծրատիպերից ու կանխակալ մոտեցումներից : Նախկինում ձախլիկ լինելը նույնպես սխալ էր, և հասարակական կարծիքը ևս տարբեր էր, ձախլիկների նկատմամբ կար նախապաշարմունք, ինչպես նաև միջնադարում որոշ տարածաշրջաններում համարվում էր, որ բժիշկ ու գիտնական լինելը վատ էր, ու վերջիններիս նկատմամբ նույնպես կար կարծրատիպ ու նախապաշարմունք: Այսպիսով, փոխվում է մոտեցումը և վերաբերմունքը, քանզի փոխվում է մեր ընկալումը: Եվ դա կապ չունի նորաձևության հետ:

6


5. Նույնասեռականությունը պրոպագանդվում է: Ո՞ւմ կողմից է պրոպագանդվում նույնասեռականությունը: Ինչի՞ համար: Ինչպե՞ս: Մի քանի նախապաշարմունք կա առ այն, թե ենթադրաբար ով և ինչու է «քարոզում» նույնասեռականություն: Այդ հայտարարություններն այնքան անհիմն են, որ մեծ ուշադրության արժանացնել պետք էլ չի: Հակասեմականներն ասում են, որ նույնասեռականությունը քարոզվում է հրեաների ու մասոննեի կողմից, որպեսզի «արիական հայկական ազգը» կործանվի: Սա հիսթերիկ նախապաշարմունք է` ուղղված հրեաների դեմ: Մեկ այլ փաստ է, որ Իսրայելն այսօր հանդիսանում է նույնասեռականների համար ամենահյուրընկալ պետություններից մեկը (ինչ խոսք, ինչպես ամեն տեղ, Իսրայելում էլ կան պահպանողականներ ու ծայրահեղականներ): Թել Ավիվը համարվում է Արևելքի նույնասեռ մայրաքաղաքը կամ «գեյերի օազիս արևելքում»: Իսրայելի բանակում նույնասեռականները կարող են ծառայել` առանց թաքցնելու իրենց սեռական կողմնորոշումը, իսկ Եվրոտեսիլին Իսրայելին ժամանակին հաղթանակ է պարգևել Դանա Ինթերնեյշնլը` հայտնի տրանսսեքսուալ երգչուհին, որ սեռափոխվեց` տղամարդուց վերափոխվելով կնոջ: Եթե Իսրայելը կամ հրեաները նույնասեռականությունը որպես զենք գործածեին «թշնամու» դեմ, էլ ի՞նչ նպատակ ուներ Իսրայելն այդպիսի հանդուրժող պետություն դարձնելը: Մեկ այլ տարածված մոտեցում է «արևմուտքին» մեղադրել նույնասեռականություն «քարոզելու» մեջ` արևելյան ու փոքր ազգերը «կործանելու» համար: Եվ նորից, եթե խոսք գնար «կործանելու» մասին, ապա նույն այդ արևմտյան պետություններից շատերը չէին պաշտպանի մարդու (այդ թվում և` նույնասեռական մարդկանց) իրավունքները: Դա ուղղակի քսենոֆոբիայի կամ օտարավախության դրսևորում է: 6. Եթե հանդուրժող լինենք, ապա նույնասեռականներն ավելի կշատանան:

Ինչպես ցույց է տալիս պատմությունը, նույնասեռականների թիվը չի շատանում նույնիսկ երբ երևույթը դիտարկվում է որպես դրական երևույթ: Վերոնշյալ փաստարկի օգտին է խոսում հենց մարդկային պատմությունը. հին հույները նույնասեռական սերը գերադասում էին տարասեռականին: Պլատոնի «Սիմպոզիումը» ամենահայտնի և ամենահին աշխատություններից է, որ գովերգում է նույնասեռ սերը տղամարդկանց միջև: Նա նույնիսկ առաջադրում է այն փաստարկը, որ բանակը պետք է կառուցված լինի միայն արական սեռի սիրեկան զույգերից, որովհետև սիրելիին պաշտպանելու համար տղամարդն ավելի մեծ կորովով կկռվի, ինչպես նաև անընդհատ մտքերով չի թափառի պոլիսում` իր ընտանիքի հետ, ու չի շեղվի ռազմական ծառայությունից: Թեբե քաղաքն ուներ նման զորախումբ. «Թեբեի սրբագրված զորախումբը»

7


կազմված էր հինգ հարյուր սիրեկան զույգերից: Եվ այն երկար ժամանակ անհաղթ էր: Նրանց ջախջախեց Փիլիպոսը` Ալեքսանդր Մեծի հայրը, և մեծ պատիվների արժանացրեց` նրանց մատուցելով հարգանքի տուրք, երբ իմացավ, որ դա նույնասեռական սիրեկանների հռչակավոր զորախումբն էր:

Թեբեր սրբագրված զորախմբի պատվին կանգնեցված հուշարձան («Խերոնեայի առյուծը»), որի ներքո ամփոփված են զինվորների աճյունները: Հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել է 254 աճյուն` թաղված յոթը շարքով: Խերոնեա, Հունաստան:1 «Նույնասեռականությունը, - գրում է Պլատոնը, - դիտարկվում է որպես ամոթալի բարբարոսների և նրանց կողմից, ովքեր ապրում են բռնապետական կառավարությունների ներքո, այնպես ինչպես որ փիլիսոփայությունն է համարվում ամոթալի, որովհետև ակնհայտորեն նման կառավարիչներին շահեկան չէ իր հպատակների մեջ տեսնել վեհ գաղափարներ, կամ զորավոր ընկերակցություններ կամ կրքոտ սեր` այն ամենը, ինչը ծնում է նույնասեռականությունը»2: Պլատոնն իր «Սիմպոզիումում» քննարկում է նույնասեռ սիրո վերոնշյալ և այլ ասպեկտներ` այն ներկայացնելով որպես սիրո ամենագեղեցիկ ու օգտավետ տեսակը: Ընդհանրապես հին հելլենիստական մշակույթում նույնասեռականությունը դատապարտվող երևույթ չէր: Նույնիսկ հունական և հռոմեական առասպելներում է, որ առկա են թե´ տարասեռականություն, թե´ նույնասեռականություն ներառող առասպելներ: Իսկ այսօր, ինչպես գիտենք, ո´չ Հունաստանն է կործանվել, ո´չ էլ հույներն են վերացել որպես ազգ: Ուստի, նույնասեռականությունը նույնիսկ գովաբանելու հետևանքով բոլորը նույնասեռական չեն դառնում: 7. Եթե անհանդուրժող լինենք, նույնասեռականները կպակասեն կամ չեն շատանա: Այս կարծիքը «եթե հանդուրժենք, ապա կշատանան»-ի հակառակ կողմն է: Փաստն այն է, որ նույնասեռականները երկար դարեր հետապնդվել են հուդայական, քրիստոնյա և մահմեդական հոգևորականների կողմից ողջ աշխարհում: Միջնադարից սկսած նույնասեռականությունը սկսվում է դիտարկվել որպես մեղք, զզվելի, ատելի, բացասական երևույթ: Շատ տարածաշրջաններում նույնասեռականներին քարկոծում էին, կենդանի թաղում, գցում քաղաքի ամենաբարձր աշտարակից, կախաղան բարձրացնում, այրում խարույկի վրա, աքսորում էին, ամորձատում (կաստրացիայի էին ենթարկում), սակայն հետապնդումների հետևանքով նույնասեռականները չվերացան: Ի դեպ, երիտասարդ տարիքում Լեոնարդո Դա Վինչին ևս մեղադրվել է «սոդոմական» լինելու համար. իր մի քանի ընկերների հետ նա դատարանի առջև էր կանգնել, որովհետև մեղադրվում էր մի երիտասարդ սեքս աշխատողի (մարմնավաճառի) ծառայություններից օգտվելու մեջ: Եթե բավականաչափ ապացույցներ հավաքվեին, ապա նա մահապատժի կենթարկվեր: Թե քանի-քանի հանճար ու տաղանդ է խոշտանգվել միայն նույնասեռական լինելու համար երբեք հնարավոր չի լինի պարզել:

1

Նկարի աղբյուրը` http://en.wikipedia.org/wiki/File:Lion_of_Chaeronea_1914.JPG http://www.fordham.edu/halsall/pwh/1979boswell.asp

2

8


Նույնասեռական բանտարկյալների քայլերթ նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներից մեկում3:

Նույնասեռականները հետապնդվում էին նաև Ադոլֆ Հիտլերի իշխանության օրոք, չնայած այն փաստին, որ շատ նույնասեռականներ էին նվիրել իրենց կյանքը նացիստական կառավարությանը և այն դարձրել էին ավելի ամուր ու կայուն: Նացիզմի օրոք համակենտրոնացման ճամբարներ էին ուղարկվում նաև նույնասեռականները: Այնուամենայնիվ, դրա հետևանքով Գերմանիայում նույնասեռականները չվերացան: Այսօր Բեռլինն աշխարհի ամենամեծ քաղաքներից է, որի քաղաքապետը` Կլաուս Վովերայթը, բացահայտ նույնասեռական է: Նույնասեռական է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարը` Գիդո Վեստերվելեն: Համբուրգի նախկին քաղաքապետներից մեկը նույնպես նույնասեռական էր: Բեռլինը ներկայումս նույնասեռականների համար ամենահյուրընկալ քաղաքներից է համարվում, այնտեղ առկա են ամբողջական թաղամասեր նույնասեռականների համար, ինչպես նաև Գերմանիայում է գտնվում «նույնասեռականների թանգարանը»4: Ուստի Ադոլֆ Հիտլերի ու նացիստների հականույնասեռական քաղաքականությունը չհանգեցրեց գերմանացի նույնասեռականների վերանալուն, ինչպես որ միջնադարյան Եվրոպայում հետապնդումները չհանգեցրին նույնասեռականների բնաջնջմանը Եվրոպայում: Հետևաբար, նույնասեռականությունը որպես բնական երևույթ միշտ էլ առկա է մարդկային հանրության մեջ, ինչպես որ սեռական կողմնորոշման մյուս տեսակները, և մարդկային խմբերր դրական կամ բացասական վերաբերմունքը երևույթի գոյության վրա չի ազդում: 8. Նույնասեռականությունը հիվանդություն է: Իբն Սինան կամ Ավիսենան (մ.թ. 980 - 1037) իր «Բժշկության կանոն» աշխատության մեջ որպես մտավոր խախտում է ներկայացնում «արական պասիվ նույնասեռականությունը»: Այսինքն, հեղինակը մտավոր հիվանդներ է համարում ոչ թե բոլոր նույնասեռականներին, այլ` պասիվ նույնասեռական տղամարդկանց: Ավիսենան նվիրյալ մահմեդական էր: Էմիլ Կրեպելինը 1883 թվականից հրատարակած իր աշխատություններում նույնասեռականությունը ներառում է որպես խախտում, ինչը նշում է իր «Հոգեբուժության կոմպենդիում» աշխատության մեջ: Ռիչարդ վոն Կրաֆտ Էբինգն այն հետազոտողներից էր, որ նույնասեռականությունը դասակարգեց որպես հիվանդություն իր «Psychopathia Sexualis: eine Klinisch-Forensische Studie» 1886թ. աշխատության մեջ: Նա կաթոլիկ եկեղեցու հետևորդ էր և հավատում էր, որ սեռական ակտը միայն սերունդը շարունակելուն պետք է ծառայի: Ուստի նույնասեռականությունը դիտարկում էր որպես կենսաբանությամբ պայմանավորված անոմալիա: Այնուամենայնիվ, 1901 թվականին հրատարակած մի հոդվածում «անոմալիա» բառի փոխարեն նա օգտագործում է «տարբերակում» կամ «տարբերություն» բառը: Նրա այս միտքն անտեսվում է, մասամբ որովհետև նա կաթոլիկ եկեղեցու թշնամանքին էր արժանացել, որովհետև քրիստոնյաների մարտիրոս կամ նահատակ դառնալու մղումը դիտարկում էր որպես հիսթերիա և մազոխիզմ: Հույժ կարևոր է, ուստի, հաշվի առնել հետազոտողների անձնական, քաղաքական, կրոնական հայացքներն ու անաչառությունը կամ դրա բացակայությունը: Ոմանք նույնասեռականությունը դիտարկում էին որպես հիվանդություն և անոմալիա` հենվելով կրոնական մեկնաբանությունների վրա, իսկ վերջիններս էլ ոչ մի գիտական հիմք չունեին: 3

http://www.wsws.org/articles/2010/jun2010/twih-j28.shtml

4

http://ourmine.wordpress.com/2010/05/05/ourmuseum/

9


1973 թվականին Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան նույնասեռականությունը հանեց «Մտավոր խախտումների դիագնոստիկ և ստատիստիկ ձեռնարկից» (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM)), ուր այն նախկինում ներառված էր: Կարևոր էր հետազոտող Էվելին Հուքերի 1957 հետազոտությունը, որն ապացուցեց, որ հոգեբանության տեսանկյունից նույնասեռականներն ու տարասեռականները չեն տարբերվում, և որ նույնասեռականությունն ինքն իրենով շեղում կամ հոգեկան շեղման պատճառ չի հանդիսանում, որ նույնասեռականները նույնպես առողջ են: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ևս նույնասեռականությունը դիտարկում էր որպես շեղում` հիմնվելով ոչ թե գիտական փաստերի, այլ ենթադրությունների վրա: Այսպես ICD9 ( International Statistical Classification of Diseases and Related Health Problems)-ում (1977 թվական) նույնասեռականությունը դիտարկվում էր որպես մտավոր հիվանդություն: 1990 թվականի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային քառասուներեքերորդ ասամբլեան այն հանեց ICD-10-ից5: Ինչպես Սեքսոլոգների հայկական ասոցիացիան նշում է. «Այսպիսով, համաշխարհային գիտությունն

այսօր հաստատապես պնդում է, որ հոմոսեքսուալիզմը հոգեկան խանգարում չէ և ենթակա չէ բուժման։ «Հոմոսեքսուալիզմի` այսուհետ որպես հիվանդություն չդիտելու մոտեցման հիմքում ամենևին էլ ընկած չեն քաղաքական դրդապատճառները կամ ազդեցիկ հոմոսեքսուալների կողմից ծավալված քարոզարշավները։ Հայացքների արմատական վերափոխման հիմքում ընկած են սեռականության և սեռական առողջության պատկերացումների և հենց գիտության փիլիսոփայության խորը փոփոխությունները։ «Այսօր գիտությունը, այդ թվում` նաև բժշկագիտությունը, հրաժարվում է կտրուկ նորմատիվային մոտեցումից։ «Նորմա» հասկացությունը կենսաբանության և բժշկության մեջ չի կարելի միանշանակորեն մեկնաբանել»6: 9. Նույնասեռականներն իրենք են ընտում իրենց նույնասեռականությունը:

Ինչպես որ մենք չենք ընտրում մեր աչքի գույնը, այնպես էլ չենք ընտրում մեր սեռական կողմնորոշումը: Հնարավոր է, որ սեռական կողմնորոշումը (թե´ հետերոսեքսուալ, թե´ հոմոսեքսուալ, թե´ բիսեքսուալ) հանդիսանում է բնական և միջավայրային գործոնների համակցության արդյունք: Հնարավոր է, որ մեր սեռական կողմնորոշումը զարգանում է ավելի ուշ, սակայն մենք ունենում ենք այն ի սկզբանե, ինչպես որ սեռական օրգաններ ենք ունենում ի սկզբանե, սակայն դրանք զարգանում են և իրենց կարևոր գործառույթներից մեկը սկսում են իրականացնել հասունացման ընթացքում: Ինչպես Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան է նշում, «Չնայած բազմաթիվ հետազոտություններ քննել են հնարավոր գենետիկական, հորմոնային, 5 6

http://ilga.org/ilga/en/article/546 http://med-practic.com/arm/516/15/view_axtanish.html 10


անհատի զարգացման ընթացքում ի հայտ եկող, հասարակական և մշակութային ազդեցությունը, արդյունքը գիտնականներին թույլ չի տալիս եզրակացնել, որ սեռական կողմնորոշումը կանխորոշվում է ինչ-որ կոնկրետ գործոնով»7: Նույնիսկ եթե անհատի կենսափորձը կարող է ինչոր հետք թողնել նրա սեռական վարքագծի վրա, դեռևս չի նշանակում, որ մենք գիտակցաբար ընտրում ենք մեր սեռական կողմնորոշումը: Համեմատելու համար. ծիրանի կորիզ ցանելով դեռևս չենք կարող համոզված լինել, որ ծիրանենի կաճի: Եթե ճիշտ ձևով հոգ չտարվի, ապա հնարավոր է, որ ոչինչ էլ չաճի: Ինչպես նաև ծիրանի կորիզ ցանելով չենք կարող ակնկալել, որ կարող է այդ սերմից բարդի աճել: Այսինքն, նույնիսկ եթե անհատի սեռական կողմնորոշման այս կամ այն դրսևորումն ու զարգացումը կարող է հիմնաված լինել կոգնիտիվ պատճառների վրա, չենք կարող ենթադրել, որ «Ճիշտ» կամ «լավ» դաստիարակության դեպքում ի սկզբանե հոմոսեքսուալ ծրագրավորված անհատը կարող է հետերոսեքսուալ դառնալ, ինչպես և հակառակը (հետերոսեքսուալը` հոմոսեքսուալ դառնալ): Գուցե ոմանց շեղում է «կողմնորոշում» եզրույթը. չէ՞ որ մենք այս բառն առօրյայում այլ իմաստով ենք գործածում: Օրինակ. «դու կողմնորոշվե՞լ ես կարիերայիդ հարցում», «մի քիչ արագ կողմնորոշվիր, ի՞նչ ես ուզում»: Ոմանք օգտագործում են «կողմնորոշվածություն» եզրույթը` այն նախընտրելով կողմնորոշմանը, որպեսզի խուսափեն շփոթմունքից: Այնուամենայնիվ, անկախ գործածվող եզրույթից, մենք մեր սեռական կողմնորոշումը չենք ընտրում: 10. Նույնասեռականությունը հակաբնական կամ անբնական է: Նույնասեռականությունը որպես անբնական երևույթ առաջին անգամ իր աշխատության մեջ նկարագրել է Թովմա Աքվինացին: Քրիստոնյաները հետևում են Աքվինացու օրինակին: Մ.թ. 1120 թվականին պաղեստինյան Նաբլուս քաղաքի եկեղեցական ժողովն առաջին անգամ ընդունեց օրենք, որում նույնասեռականությունը ներկայացվում է որպես «հանցանք ընդդեմ բնության»8: Ոմանք Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված 1:27 խոսքով են փորձում հիմնավորել, թե նույնասեռականությունն անբնական է, այնինչ առաքյալը նույնասեռականության մասին ոչ մի խոսք չի ասում: Ցայսօր էլ շատերը կարծում են, որ նույնասեռականությունն անբնական է և որ այն հանդիսանում է բնորոշ միայն մարդուն: Նման մեկնաբանություններն ունեն կրոնական ծագում և գիտության հետ որևէ լուրջ առնչություն չունեն: Այսօր գիտությանը հայտնի է, որ նույնասեռականությունը բնական է և առկա է բազմաթիվ կենդանիների մոտ9 10: Բնության մեջ հանդիպող նույնասեռական վարքագիծը դեռևս Արիստոտելն էր գրանցել11: Այսօր էլ առկա են գիտական աշխատություններ, որոնք դիտարկել են նույնասեռական վարքագիծ բազմաթիվ տեսակի կենդանիների մոտ` սողուններից ու միջատներից մինչև կաթնասուններ (մարդը ներառյալ` որպես բարձրագույն կաթնասուն)12 13 14: Ի դեպ, նախկինում երբ որոշ հետազոտողներ պատահաբար դիտարկել են նույնասեռական վարքագիծ կենդանիների մոտ, նրանք փորձել են դա թաքցնել կամ լռել են դրա մասին` վախենալով, որ կարող են արժանանալ գործընկերների կամ հանրության բացասական գնահատականին կամ պախարակմանը, կամ էլ ելնելով սեփական համոզմունքներից ու նույնասեռականության նկատմամբ անձնական բացասական վերաբերմունքից:

7

http://www.apa.org/helpcenter/sexual-orientation.aspx http://www.nhm.uio.no/besok-oss/utstillinger/skiftende/againstnature/animal_human.html 9 http://en.wikipedia.org/wiki/Homosexual_behavior_in_animals 10 http://en.wikipedia.org/wiki/List_of_animals_displaying_homosexual_behavior 11 http://www.nhm.uio.no/besok-oss/utstillinger/skiftende/againstnature/gayanimals.html 12 Bagemihl, B. 1999. Biological Exuberance: Animal Homosexuality and Natural Diversity. St Martin’s Press, 752 pp. 13 Roughgarden, J. 2004. Evloution’s Rainbow: Diversity, Gender, and Sexuality in Nature and People. University of California Press. Berkeley CA. 474 pp. 14 Sommer, V & P. L Vasey (2006): Homosexual Behavior in Animals, an Evolutionary Perspective. Cambridge University Press, Cambridge. 8

11


Զեթ (Z) և Վիելպունկտ (Vielpunkt) արու պինգվինների զույգը և նրանց «որդեգրած» ձագը, որի կենսաբանական ծնողները նրան լքել էին, գազանանոցի աշխատակիցներն էլ նրան հանձնել էին արու զույգին, որը հաջողությամբ լույս աշխարհ է բերել և դաստիարակում է իր ձագին: Պինգվինների կազմած զույգերը հաճախ երկար տարիներ է, որ միասին են լինում: Պինգվինների, ինչպես և ավելի, քան 1500 տեսակի կենդանիների համար նույնասեռականությունը բնավ էլ հակաբնական կամ անբնական չէ:

11. Նույնասեռականությունը հոգեկան շեղում է.

Ութերորդ կարծրատիպին անդրադառնալիս ներկայացրել եմ գիտնականների վերաբերմունքը, գիտական հաստատությունների կողմից նույնասեռականությունը որպես մտավոր խանգարում կամ խախտում դասակարգելու գործընթացը և պատճառները: Նորից պետք է նշել, որ այս բնագավառում պետք է հաշվի առնել նաև հետազոտողի անձնական, կրոնական, քաղակական և այլ տեսակի մոտիվացիաներն ու վերաբերմունքը. ցավոք ոչ բոլոր մասնագետներն են անաչառ և ոմանք չեն զատում անձնականն ու գործնականը, նաև փորձում են առաջնորդվել միայն սեփական փորձառությամբ ու փորձով, ինչը խոչընդոտում և սահմանափակում է նրա տեսադաշտն ու օբյեկտիվությունը, ինչպես նաև վնաս հացնում մյուսներին: Օրինակ Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան նույնասեռականությունը որպես հիվանդություն դիտարկել է 1952 թվականից սկսած` հիմնվելով մի հետազոտության վրա: Այդ հետազոտությունը, ինչպես պարզվել է, եղել է ոչ անաչառ և 12


հիմնված է եղել ոչ թե գիտական փաստերի վրա, այլ նախկինում լայնատարած ու չստուգված ենթադրությունների վրա, որոնք էլ իրենց հերթին միայն նախկին սոցիալական նորմերից էին բխում: Հայտնի են դեպքեր, երբ կրոնական աշխարհայացքով տեր մարդիկ փորձել են օգտագործել գիտությունը որպես զենք` տարածելու համար սեփական համոզմունքները: Նույնն էլ նույնասեռականների դեմ ատելության ու անհանդուրժողականության տարածման դեպքում է եղել: Ինչևէ, այսօր գիտությունը նշում է, որ ցանկացած սեռական կոմղնորոշում per se (ինքն իրենով) չի հանդիսանում հիվանդություն կամ շեղում և իրենց հարգող բոլոր ազգային ու միջազգային առաջադիմական առողջապահական ասոցիացիաներն ու հոգեբանների, հոգեբույժների, սեքսոլոգների ու այլ մասնագետների կառույցները չեն հայտարարում, որ նույնասեռականությունը բուժելի կամ անբուժելի հիվանդություն է: 12. Նույնասեռականությունը սխալ դաստիարակության արդյունք է (աղջիկ երեխային

որպես տղա են դաստիարակում, տղային` որպես աղջիկ): Այստեղ հարկ է տարբերակել սեռական նույնականացումը և սեռական կողմնորոշումը: Սեռական նույնականացումը անհատի զգացողությունն է առ իր սեռային պատկանելությունը: Եթե կենսաբանական սեռը որոշվում է արտաքին սեռական օրգանների հիման վրա, ապա սեռային նույնականացումն անհատի կողմից սեփական մարմնի մտավոր և հոգեբանական զգացողությունն ու ընկալումն է: Սովորաբար սեռական նույնականացումը և կենսաբանական սեռը համընկնում են. արական սեռի անհատն իր մարմինը որպես արական սեռին պատկանող է դիտարկում: Եթե անհատը կենսաբանորեն արական սեռի է, սակայն իրեն համարում է իգական սեռի, ապա սա խոսում է նրա սեռային ինքնագիտակցման մասին, սակայն դեռևս չի խոսում նրա սեռական կողմնորոշման մասին: Այլ կերպ ասած, իրեն ավելի կանացի պահող կամ իրեն իգական սեռին պատկանող դիտարկող արական սեռի անհատը կարող է լինել ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ: Տրանսսեքսուալ են կոչում այն անձանց, ում մոտ առկա է անհամապատասխանություն կենսաբանական սեռի և սեռական նույնականացման միջև: Ամեն մի տրանսսեքսուալ հոմոսեքսուալ չէ: Եվ եթե ինչ-որ տղա ավելի կանացի է կամ կարող է տանը կանացի համարվող գործեր անել, ապա դրանից չի բխում, որ նա պետք է լինի նույնասեռական: Եվ նույնն էլ առնական աղջիկների համար. առնական աղջիկները պարտադիր չէ, որ լեսբուհի լինեն: Եվ դաստիարակության միջոցով չէ, որ ձևավորվում է անհատի սեռական կողմնորոշումը: Նույնիսկ եթե իգական սեռի անհատին մեծացնեն որպես արական սեռի, դա չի «երաշխավորի» տվյալ անհատի սեռական կողմնորոշման փոփոխումը: Նույն հաջողությամբ կարելի էր ենթադրել, որ ուրեմն որպես արական սեռի դաստիարակվող տղաները երբեք նույնասեռական չպետք է լինեին: Այնուամենայնիվ, կան շատ առնական նույնասեռականներ, և «ավանդական» ու կոշտ դաստիարակությունն այդ անհատներին չի դարձրել հետերոսեքսուալ: Հակառակ դեպքում էլ փափկասուն կյանքն ու դաստիարակությունը հետերոսեքսուալ անձին չի դարձնում հոմոսեքսուալ: Շատ նույնասեռական երեխաներ, որ դաստիարակվում են խիստ պահպանողական ընտանիքներում ոչ թե դառնում են տարասեռական, այլ փոխում են իրենց վարքը. նրանք կարող են դառնալ ավելի ներփակված, խուսափել ընտանիքի կամ ընտանիքի կոնկրետ անդամների հետ շփումից, աշխատել տանն անց կացնել ինչքան հնարավոր է քիչ ժամանակ և այլն: Այսպիսով, խիստ դաստիարակությունը չի ազդում մարդու սեռական կողմնորոշման վրա, և ծնողների կողմից ճնշումները ոչ թե փոփոխում են երեխայի սեռական կողմնորոշումը, այլ` նրա վարքագիծը: Ի դեպ, որոշ ծնողներ սխալմամբ եզրակացնում են, որ երեխային այլ նույնասեռականներ են «այլասերել» կամ «հավաքագրել» ու դրանով են բացատրում փոփոխությունն իրենց երեխայի մեջ. «Առաջ նա լսող էր, խելոք, իսկ հիմա...»: Նրանք չեն գիտակցում, որ իրականում երեխան ոչ թե փոխել է իր սեռական կողմնորոշումը այլոց պատճառով, այլ փոխել է իր վարքագիծը հատկապես ընտանիքի կամ ընտանիքի որոշ անդամների նկատմամբ հենց տվյալ անդամի խստության ու քննադատողական մոտեցման պատճառով: 13. Աշխարհի բոլոր կրոններն ու տեսությունները դեմ են նույնասեռականությանը,

սեռային և սեռական բազմազանությանը Սա ամենաթերի ու հեշտորեն բացառելի կարծրատիպերից է: Եթե մի քանի տասնամյակ առաջ կարելի էր քիչ թե շատ վստահությամբ ասել` նույնասեռականությունն անընդունելի է քրիստոնեության կողմից, ապա այսօր դա էլ է ոչ ստույգ հայտարարություն, քանզի կան քրիստոնեական եկեղեցիներ, որոնք հանդուրժող են նույնասեռականների ու

13


նույնասեռականության նկատմամբ. որոշները նույնիսկ գեյ և լեսբուհի հոգևորականներ են ներառում: Ինչպես նաև, առկա են տարբեր վարկածներ ու տեսություններ, որոնք փորձում են գտնել նույնասեռականության առաջացման և գոյության պատճառները: Դրանցից ոմանց հետ կարող եք ծանոթանալ չորրորդ footnote-ում տրամադրված հոդվածի միջոցով: Ինչ վերաբերում է բազմաթիվ տարածաշրջանների բնիկներին, ապա պետք է նշել, որ հաճախ բնիկները տարբերվում են այլ մշակույթներից հենց իրենց հանդուրժող վերաբերմունքով. եթե շատ եվրոպական ու որոշ ասիական մշակույթներ հաճախ առաջնորդվում են հասարակության երկբևեռ ու հետերոնորմատիվ մոդելով (այսինքն ընդունում են, որ աշխարհում կան միայն կանայք ու տղամարդիկ, և յուրաքանչյուր տղամարդ պետք է ունենա մի կին և նույնասեռականներին ու տրանսգենդեր անձանց հաճախ տեղ չի տրվում), ապա շատ բնիկներ առաջնորդվում են բազմաբևեռ մոդելով: Օրինակ, հյուսիսային Սուլավեսիի բուգի ցեղախումբը կառուցված է ոչ թե երկու, այլ հինգ գենդերներից15. ● կին ● տղամարդ ● բիսու ● չալաբայ ● չալալայ Տարաբնույթ այլ ցեղախմբեր ընդունում են երրորդ գենդերի և/կամ երրորդ սեռի անձանց գոյությունը. ● Հիջրաները16 Հնդկաստանում ● Մահուները17 Պոլինեզիայում ● Բեղդաշները կամ «երկու հոգի ունեցողները»18 բնիկ ամերիկյան տարաբնույթ ցեղերի մոտ ● Ֆա’աֆաֆինները19 Սամոայում ● Կաթոիները20 Թայլանդում ● Ֆակալիտիները21 Թոնգայի թագավորությունում ● Մետիները22 Նեպալում ● Բակլաները23 Ֆիլիպիններում Հին Եգիպտոսում նույնպես երեք տեսակի գենդեր էր ճանաչված24 25: Օրինակները շատ-շատ են թե´ անցած պատմության մեջ, թե´ ներկայում: Վերաբերմունքը ո´չ միանշանակորեն բացասական է, ո´չ էլ միանշանակորեն դրական: Ուստի չենք կարող ասել` աշխարհի բոլոր մշակույթներում մեծամասամբ անհանդուրժողականություն է տարածված: Հորմոնաբանության, բիոսոցիոլոգիայի, հոգեբանության մեջ, ինչպես նաև մի շարք այլ գիտություններում ու դիսցիպլիններում առկա են տարբեր վարկածներ ու տեսություններ թե´ նույնասեռականության (և ընդհանրապես սեռական կողմնորոշման) ծագումնաբանության, թե´ նրա կարևորության և օգտի մասին կենդանական և մարդկային աշխարհում (սա չի նշանակում, որ տվյալ սեռական կողմնորոշումն ավելի լավը կամ նախընտրելի է): Ութերորդ կարծրատիպին անդրադառնալիս նշվել է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահի և փոխնախագահի կողմից գրված մի հոդվածի հղում, որտեղ կարող եք գտնել մի քանի տեսություն: Մի քանի վարկած էլ ներկայացված է հետևյալ աղբյուրում. http://queerarmenia.wordpress.com/լգեփ-պատմությունը-lgbt-history/ 14. Նույնասեռականները քնում են հարյուրավոր (կամ հազարավոր) տղամարդկանց

հետ: 15

http://www.youtube.com/watch?v=K9VmLJ3niVo http://en.wikipedia.org/wiki/Hijra_(South_Asia), http://www.pbase.com/maciekda/hijras 17 http://en.wikipedia.org/wiki/Mahu_(person) 18 http://en.wikipedia.org/wiki/Two-Spirit 19 http://www.abc.net.au/ra/pacific/people/hazy.htm, http://en.wikipedia.org/wiki/Fa'afafine 20 http://en.wikipedia.org/wiki/Kathoey 21 http://en.wikipedia.org/wiki/Mahu_(person) 22 http://www.beautyandbrainsnepal.com/ 23 http://en.wikipedia.org/wiki/Bakla_(Philippines) 24 http://www.well.com/user/aquarius/egypt.htm 25 http://en.wikipedia.org/wiki/Third_gender#Egypt 16

14


Սա ևս բավականին անհիմն կարծրատիպ է: Կան ինչպես մոնոգամ ու պոլիգամ հետերոսեքսուալ և բիսեքսուալ, այնպես էլ մոնոգամ ու պոլիգամ հոմոսեքսուալ անձիք: Ոչ մի տեսակի սեռական կողմնորոշում չի թելադրում հստակ կենսակերպ. յուրաքանչյուր անհատ ինքն է ընտրում այս կամ այն տեսակի կենսակերպ, և ոչ մի սեռական կողմնորոշում չի թելադրում մոնոգամություն կամ պոլիգամություն:

15. Երեխաներին պետք է հեռու պահել նույնասեռականներից, որպեսզի «չվարակվեն»: Սեռական կողմնորոշումը մրգի պես մի «պտուղ» չէ, որ կարող ես քո ցանկությամբ գնել: Երեխաները նույնասեռականների հետ շփվելով կամ նույնասեռականության մասին գիտելիք ստանալով նույնասեռական չեն դառնա, ինչպես որ նույնասեռական երեխաները դպրոցներում տարասեռականների մասին իմանալով, հեռուստատեսությամբ դիտելով հետերոնորմատիվ ֆիլմեր, լսելով հեքիաթներ մոխրոտի ու արքայազնի, քնած դշխուհու և արքայազնի ու այլ կանանց ու տղամարդկանց մասին չեն դառնում տարասեռական: Ասել, որ նույնասեռականի հետ շփվողը նույնասեռական է դառնում նույնն է ասել, թե աֆրոամերիկացու հետ շփվողն աֆրոամերիկացի է դառնում (ձեր մաշկի գույնը կփոխվի՞), կամ էլ հույնի հետ շփվողը հույն կդառնա: 16. Նույնասեռականները դեմ են համայն մարդկությանը (ընտանիքին, արժեքներին և

այլն), իրենց կենսակերպն այլ է: Նույնասեռական մարդիկ ծնվում են տարասեռական ծնողներից. նրանք ունենում են հայրեր ու մայրեր, եղբայրներ ու քույրեր, ընկերներ, ծանոթներ, սիրելի մարդիկ, ինչպես որ մյուսները: Նույնասեռական անձիք լուսնի վրա չեն ապրում: Հայ նույնասեռականն ապրում է հայ հասարակության մեջ, խոսում է հայերեն լեզվով, քայլում նույն փողոցներով, որոնցով որ մյուսները, դիտում է նույն հեռուստաալիքներն ու հաղորդումները, ինչ որ և մյուսները: Շատ գեյեր ծառայում են բանակում: Ոմանք ունենում են խնդիրներ, մյուսները` ոչ: Ուստի, «նույնասեռական կենսակերպ» հասկացությունը բավականին անհիմն նախապաշարմունք է, որը հիմնված է վախի ու տեղեկատվության պակասի վրա: Միջին հայ նույնասեռականը վարում է նույն կյանքը, ինչը և միջին հայ տարասեռականն ու երկսեռականը: Իհարկե, բացասական վերաբերմունքի ու խարանի պատճառով նույնասեռականը կարող է ունենալ ավելի շատ սթրեսներ, դեպրեսիաներ, անախորժություններ, կարող է մերժված զգալ: Սակայն դա պայմանավորված է հոմոֆոբիայի ու խտրականության հետ, ոչ թե անհատի նույնասեռական կողմնորոշման հետ: Շատ հայ նույնասեռականներ նույնպես հայրենասեր են, ոմանք ստիպված լքում են Հայաստանը (ինչպես որ շատ տարասեռականներ), մյուսները` ոչ: Լինելով տվյալ հասարակության մի մասնիկը` նույնասեռականը դեմ չի լինում տվյալ հասարակությանը. նույնասեռականները մյուսների պես ուսում են ստանում, վճարում են հարկերը, աշխատում են, ունենում են հաջողություններ և անհաջողություններ, այսինքն` հիմնականում ապրում են սովորական առօրյայով: Որոշ նույնասեռականներ ունենում են օտարված լինելու զգացում ոչ թե նույնասեռական լինելու պատճառով, այլ նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով, և օտարված լինելու պատճառով որոշ նույնասեռական մարդիկ կարող են ընկերակցություն փնտրել այլ օտարված խմբերի ներկայացուցիչների հետ: Ուստի հոմոֆոբիան ու անհանդուրժողականությունը կարող է նպատսել նույնասեռականների շրջանում թմրադեղերի, ալկոհոլի չարաշահման ու այլ բացասական երևույթների տարածմանը: Իսկ եթե անհատը չի ունենում օտարված լինելու զգացողություն և հասարակության մեջ իրեն ներառված է զգում, ապա այլ օտարված սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ ընկերակցություն փնտրողներ ավելի քիչ կլինեն: Ուստի, հակասոցիալական վարքագիծ նույնասեռական (ինչպես և ցանկացած սեռական կողմնորոշման

15


տեր) անհատը կարող է ցուցաբերել եթե ենթարկվում է հալածանքների: Եվ ոչ թե նույնասեռականությունն է վտանգավոր, այլ անհանդուրժողականությունն է, որ բացասական հետքեր է թողնում: Ինչ խոսք, Դա Վինչին իրենից հետո երեխաներ չի թողել, սակայն մի ամբողջ ժառանգություն է թողել ողջ մարդկության համար, իսկ Չայկովսկին էլ հարստացրել է համաշխարհային մշակույթն իր ստեղծագործություններով, և նման նույնասեռական անհատականություններն ապացուցում են, որ իրենք ևս, ինչպես իրենց տարասեռական և երկսեռական եղբայրներն ու քույրերը, մեծ ներդրում են ունենում մարդկային քաղաքակրթության մեջ և ոչ թե դեմ են գնում մարդկությանը: 17. Ինչքան շատ մարդիկ իմանան ԼԳԲՏ թեմաների շուրջ, այնքան հավանական կլինի, որ

իրենք էլ կդառնան ԼԳԲՏ: Սա ինքնավստահության պակաս ունեցող անձանց դիրքորոշում է, որը հիմնված է գիտելիքի պակասի և վախի վրա, այլ ոչ թե փաստի կամ ճշգրիտ տեղեկատվության վրա: Տասնհինգերորդ կարծրատիպին անդրադառնալիս պատասխան է տրվել նաև այս կարծրատիպին: Սոցիալիզմի ու կոմունիզմի մասին գիտեին նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները: Ավելին. մոտ յոթանասուն տարի բոլորը ստիպված էին կոմունիստական համակարգում ապրել` մանկապարտեզից մինչև համալսարան անհատներին դարձնում էին սոցիալիստներ, ու այդպես էր ապրում անհատը մինչև իր կյանքի վերջ: Սակայն իրազեկվածությունն ու տասնամյակների փորձը բոլորին սոցիալիստ ու կոմունիստ չդարձրեցին, և անկախությունից հետո շատերն ընտրեցին ժողովրդավարության ուղին` կառուցելով հանրապետություններ: Ողջ հայ ժողովուրդն այսօր սոցիալիստ չէ, չնայած որ սոցիալիզմը պարտադրվել էր երկար տասնամյակներ: Ուստի, տեղեկատվություն ունենալը երևույթի տարածմանը չի նպաստում. եթե մարդիկ հրեաների ու Հայաստանի հրեական համայնքի մասին ավելի շատ իմանան, հանկարծ բոլորը կմոռանա՞ն, որ հայ են ու կցանկանան հրեա դառնա՞լ: Դժվար թե… 18. Հոմոֆոբիայով «տառապում է» ողջ մարդկությունը: Սա մի վարկած է, որ առաջ են քաշում տեղեկատվության մեծ պակաս ունեցող անձիք: Նրանց «ողջ մարդկությունը» հիմնականում սահմանափակվում է սեփական շրջապատով, ու որոշ պատմական տեղեկատվական պատառիկներով: Իրականում այս նախապաշարմունքը տասներեքերորդ նախապաշարմունքի այլ վերաշարադրում է: Անհանդուրժող մարդիկ փորձում են արդարացնել իրենց անհանդուրժողականությունը նրանով, որ իբր թե «բոլորն են էդպես անում, ուստի ես էլ եմ անում»: Ավելին, եթե ինչ-որ մի բան ընդունելի է մեծամասնության համար, ապա դեռևս չի նշանակում դա ճիշտ է: Որոշ հասարակություններում մեծամասնությունը դեմ չէ կանիբալիզմին: Որոշ հասարակություններում մեծամասնությունը դեմ չէ որոշ մարդկանց խոշտանգմանը: Տարիներ առաջ մեծամասնությունը կողմ էր ձախլիկներին «ուղղելու» քաղաքականությանը: Եթե ասենք Օսմանյան ու երիտթուրքական Թուրքիայում մեծամասնությունն ասեր, որ կողմ է հայերի ջարդին, արդյո՞ք դա կնշանակեր, որ հայերի ջարդն արդարացված էր: Իհարկե ոչ. բոլորս էլ ունենք ապրելու իրավունք, և մեծամասնության կարծիքը փոքրամասնություններին հետապնդելու առիթ չի կարող հանդիսանալ: Մեծամասնության կարծիքը կարող է և պետք է հաշվի առնվի երկրի կառավարման ու այլ դեպքերում, որպեսզի լինի մեծամասնության իշխանություն` ժողովրդավարություն: Իսկ ժողովրդավարության երկրորդ կարևոր սկզբունքը փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելն է, և բացասական ամեն մի գործողություն չենք կարող արդարացնել կարծրատիպային մտածողությամբ առաջնորդվող մեծամասնության նախապաշարմունքներով: Ի դեպ, բոլորս էլ այս կամ այն դեպքում կարող ենք հայտնվել փոքրամասնության կարգավիճակում, և եթե ինքներս չենք ընդունում այս կամ այն փոքրամասնության իրավունքները, ապա մենք էլ կարող ենք որպես փոքրամասնություն հետապնդվել: 19. Նույնասեռականությունը պաշտպանողները նույնասեռականներն են ու նրանք, ովքեր

դրանից շահ ունեն:

16


Բնական է ու ողջունելի, որ նույնասեռականների հարցերով առաջին հերթին հենց նույնասեռականները պետք է զբաղվեն: Իսկ Մեծ Եղեռնի ու ընդհանրապես հայերին վերաբերող հարցերով առաջին հերթին հենց հայերը չպետք է զբաղվե՞ն: Մյուս կողմից, ինչպես որ կանանց դեմ բռնությունը վնասազերծելու համար պետք է տղամարդկանց ներգրավվածությունը, ինչպես որ հայկական հարցի արդար լուծման համար պետք է այլ երկրների ներգրավվածությունը (թե չէ ինչո՞ւ ենք պահանջում, որ մյուս երկրներն էլ ճանաչեն Ցեղասպանությունը), այնպես էլ նույնասեռականների դեմ խտրականությանը վերջ տալու համար պետք է նաև ոչ նույնասեռականների ներգրավվածությունը: Եվ ինչպես որ շատ տղամարդիկ են զբաղվում կանանց իրավունքնքերի պաշտպանությամբ, ինչպես որ շատ օտար երկրներ են կանգնում Հայաստանի կողքին, այնպես էլ շատ տարասեռականներ են սատարում նույնասեռականներին և անհիմն է ասել, որ նույնասեռականների պաշտպանությամբ հետաքրքրված են միայն նույնասեռականները, ինչպես որ անհիմն կլիներ ասել, որ երեխաների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված են միայն երեխաները: 20. Նույնասեռականներին հոգեբուժարաններում փակելն ազգային անվտանգության

խնդիր է, քանի որ բաց ազատության մեջ նրանք «բազմանում» են ու շատանում` «վարակելով» մյուսներին:

Հինգերորդ կարծրատիպին անդրադառնալիս պատասխանվել են «ազգերի բարոյազրկմանն» ու «նույնասեռականությունը պրոպագանդելու» հարցերը: Տասնիններորդ կարծրատիպն ընթերցելիս կգտնեք պատասխան «նույնասեռականությունը քարոզողները շահ ունեն» հարցին: Ոմանց համար տվյալ հեղինակի մտածողությունն ուղղակի ծիծաղելի կթվա, որովհետև անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենում նման մտքեր արտահայտող անհատի գլխում, և տվյալ մեկնաբանության հեղինակին հաջողվել է մեկ մեկնաբանության մեջ հավաքել մի քանի տարածված կարծրատիպ: Իրականում փաստն այն է, որ շատ հետերոսեքսուալներ են, որ հետապնդում են հոմոսեքսուալներին` ձգտելով նրանց «նորմալ» դարձնել (ինչպես որ ձախլիկներին էին ձգտում «նորմալացնել»): Եվ իրականում շատ հետերոսեքսուալներ են, որ ձգտում են հոմոսեքսուալներին փոխակերպել: Ահա երկու օրինակ միայն. Սամվելը կամ Սէմյուէլն ընդամենը տասներկու տարեկան էր, երբ իր հորն ասաց, որ այն, ինչ մյուս տղաներն աղջիկների նկատմամբ են զգում, նույնն ինքը զգում էր մեկ այլ տղայի` իր մտերիմ

17


ընկերոջ, նկատմամբ: Հայրը նրան այնպես ապտակեց, որ տղան ուշագնաց եղավ: Մի քանի անգամ նրան հիվանդանոց էին տարել. նա կամ «աստիճաններից էր ընկնում», կամ էլ այլ «դժբախտ պատահարների» հետևանքով էր տուժում: Նա ծայրահեղ կրոնական քրիստոնեական մի ընտանիքից էր, ուր հավատում էին, որ նույնասեռականությունն ահավոր մեղք էր: Ծնողները նրան ասել էին, թե ինքը ՁԻԱՀ ունի, և թե պետությունը որսացել ու սպանել է բոլոր գեյերին, ու թե Սամվելն իբր աշխարհի միակ գեյն էր, ու եթե հանկարծ ինչ-որ մեկը դա իմանար, նրան էլ կսպանեին: Նրան նստեցնում էին մի սենյակում ու ստիպում նայել իրար սիրող տղամարդկանց պատկերներ և ձեռքում պահել սառույց, որպեսզի սիրող տղամարդկանց պատկերները նրա ուղեղում ասոցիացվեն սուր ցավի հետ: Նրա դեռատի ձեռքերի մեջ ասեղներ էին խրում և էլեկտրաշոկ էին կիրառում, երբ ցուցադրում էին իրար սիրող տղամարդկանց բաց պատկերներ: Իսկ երբ ցուցադրում էին կնոջ ու տղամարդու նույնատիպ պատկերներ, ցավ չէր լինում: Սա կոչվում էր «Դժոխքի ամիս», որի նպատակն էր Սամվելին ցույց տալ` իբր նրան ինչ էր սպասվում «դժոխքում», եթե հանկարծ նա «չապաքինվեր» կամ «չբուժվեր»: Երկար տանջանքներից հետո Սամվելն ինքնասպանության փորձ է անում` ցտեսություն ասելով իր քրոջը: Քույրն ասում է մորը, իսկ մայրը բարձրանալով տանիք, որտեղից Սամվելը պատրաստվում էր ցատկել, նրան ասում է. «Ես քեզ նորից կսիրեմ, եթե միայն դու փոխվես» (սա՞ էր մայրական սերը, որն անպայմանական է ու անսահման երեխայի նկատմամբ: Ցավալի է գիտակցել, թե ինչի կարող է բերել կույր կրոնամոլությունը): Հենց այդ պահին Սամվելը մի կարևոր դաս է քաղում ու հետևություն է անում: ՆԱ ՓՈԽՎՈՒՄ Է, և եթե նախկինում նա ազնիվ էր ու ճիշտն էր ասում իր ծնողներին, ապա այժմ նա խաբում է իր ծնողներին` ասելով, թե ինքը «բուժվել է»: Երբ համալսարան է ընդունվում ու հեռանում է ընտանեկան այդ դժոխքից` բացահայտելով, որ ծնողներն իրեն խաբում էին ու հասկանալով, որ ինքն աշխարհի միակ նույնասեռականը չէ, նա վերջապես կարողանում է հաշտություն գտնել ինքն իրեն հետ: Երբ վերադառնում է հարազատ փոքրիկ քաղաքն ու ճշմարտությունն է ասում ծնողներին, հայրը նրան սպառնում է, որ կկրակի, եթե տան մոտակայքում իրեն տեսնի: Չնայած այս ահավոր դժոխքին, Սամվելի մեծասրտությունն անսահման է. նա անընդհատ փորձում է կապ հաստատել ընտանիքի հետ ու ասում է, որ իր ծնողներին սխալներն ուղղելու ու մեղքը քավելու հնարավորություն կտա:26 Երկրորդ օրինակը պատմում է Մել Ուայթի մասին, ով Աստծո նկատմամբ մեծ հավատ ու սեր տածող մի քրիստոնյա է: Երիտասարդ տարիքում բացահայտելով, որ ինքն ինչ-որ բանով տարբերվում է մյուսներից, և հավատալով նրանց, ովքեր ասում էին, որ դա իբր մեղք է Աստծո առջև` նա անընդհատ ջանում էր փոխել ինքն իրեն: Նա ամուսնացավ, երկու երեխա ունեցավ ու անընդհատ անցնում էր տարբեր թերապիաների միջով, որպեսզի «բուժվեր» նույնասեռականությունից` էքզորցիզմից մինչև շոկային թերապիա (էքզորցիզմը երկար ժամերից մինչև երկար ամիսներ տևող կրոնական ծեսերի համակցություն է, որոնց նպատակն է «քշել» մարդու մեջ մտած «չար ոգիներին», տվյալ դեպքում` «հոմոսեքսուալիզմի դևին»: Շոկային թերապիան դաժան մի մեթոդ է, որի դեպքում անհատի մարմնի տարբեր մասերից, այդ թվում` սեռական օրգաններից, ամրացնում են հատուկ լարեր, որոնց միջոցով նրան տոկահարում են): Մոտ քսան տարի ապրելով իր կնոջ հետ` Մելն ի վերջո հասավ ինքնասպանության նախաշեմին և 26

http://www.dailymail.co.uk/news/article-2046324/Victim-gay-conversion-therapy-describes-torturedaged-12.html?fb_ref=LikeButtonTop&fb_source=profile_oneline

18


մեկ անհաջող փորձ արեց: Հիվանդանոցում կնոջ առաջարկով էր, որ նրանք բաժանվեցին. նրա կինն ասաց, որ շատ է սիրում իրեն, և կցանկանար ապրել իրեն հետ, սակայն քանի որ Մելը նույնասեռական էր, նրա կինն իրեն է տալիս իր ազատությունը: Բաժանվելուց հետո նրանք լավ ընկերներ մնացին: Եվ ցայսօր էլ Մելը կենդանի է, և վարում է ակտիվ կյանք իր սիրելի տղամարդու հետ, ում հետ նա անց է կացրել ավելի քան երկու տասնամյակ: Երկար տարիներ նա էր, որ ճառեր էր գրում պահպանողական, ծայրահեղական ու հոմոֆոբ հոգևոր որոշ գործիչների համար: Այժմ ինքն էլ է հոգևորական, ինչպես որ հոգևորական էր երկար տարիներ: Նա ունի նաև մի կազմակերպություն, որի միջոցով փորձում է օգնել իր պես խաբված ու մոլորեցված երիտասարդ ԼԳԲՏ անձանց:27 Ցավալի փաստ է, սակայն Սամվելն ու Մելը եզակի օրինակներ չեն. շատ-շատ գեյեր ու լեսբուհիներ են, որ տառապում են ու խորհում են ինքնասպանության մասին: Հայաստանում նույնպես... Ուստի հաճախ հենց որոշ հետերոսեքսուալներ են, որ փորձում են փոխակերպել հոմոսեքսուալներին` հիմնվելով սեփական կրոնական ու կարծրատիպային, ոչ գիտական հայացքների վրա:

21. Նույնասեռականությունն ու ՁԻԱՀ-ը միանման զենք են քանակապես փոքրաթիվ

ազգերի բարոյազրկման և/կամ ոչնչացման համար: Սա նույնպես բավականին հումորային, սակայն և վտանգավոր մի նախապաշարմունք է: Այսինքն, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Շվեդիան, Կանադան և շատ այլ երկրներ քանակապես փոքրաթի՞վ են: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է, որ այս պետությունները հարգում են մարդու, նաև նույնասեռական մարդկանց իրավունքները: Չինացիներն ու Ճապոնացիներն է՞լ են փոքրաթիվ ազգեր, որոնց ինչ-որ «հզոր» ազգեր պարտադրում են նույնասեռականներին հարգել: ՁԻԱՀ-ը տարածված է շատ տարածաշրջաններում, և ՄԻԱՎ/ՁԻԱՀ դրական կարող են լինել ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ բիսեքսուալ և հետերոսեքսուալ անձիք: Եվ եթե դա փոքրաթիվ ազգերի դեմ զենք լիներ, ապա ՄԻԱՎ/ՁԻԱՀ տարածված չէր լինի Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Նման նախապաշարմունքներն ու կարծրատիպերն առնվազն ծիծաղելի են, սակայն շատ վտանգավոր, ինչպես որ ծիծաղելի էին և ծայրահեղ վտանգավոր Ադոլֆ Հիտլերի շատ գաղափարներ: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում ՁԻԱՀ-ի տարածման հիմնական ուղին ոչ թե նույնասեառկան սեռական հարաբերություններն են (հոմոսեքսուալ փոխանցման ուղի` 1.8%), այլ` տարասեռական (հետերոսեքսուալ փոխանցման ուղի` 53.7%)28: Ուստի, եթե ըստ սեռական կողմնորոշման մարդկանց փորձենք մեղադրել ՁԻԱՀ-ի տարածման համար, ապա հետերոսեքսուալներն են, որոնց կարելի է մեղադրել: Ամենայնիվ, հիվանդությունները խտրականություն չեն դնում մարդկանց նկատմամբ. ՄԻԱՎ դրական կարող են դառնալ և՜ հետերոսեքսուալ, և՜ հոմոսեքսուալ կանայք կամ տղամարդիկ: 22. Նույնասեռականությունը դեմ է էվոլյուցիային և սպառնում է էկոլոգիական

հավասարակշռությանը: Սա առավել հետաքրքիր «վարկածներից» մեկն է: Նախկինում, երբ մարդիկ դեռևս չգիտեին, որ նույնասեռականությունը բնական երևույթ է, ինչպես որ երկսեռականությունն ու տարասեռականությունը, նրանք ասում էին` նույնասեռականություն չկա բնության մեջ, հետևապես 27

http://www.soulforce.org/, նկարը վերցված է նրա կայքից` http://www.melwhite.org/

28

Տվյալները բերված են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի պաշտոնական կայքից` http://www.armaids.am/main/free_code.php?lng=2&parent=3

19


այն անբնական է, կամ էլ, հակաբնական, ուստի վտանգավոր է: «Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի» կողմից հրատարակված հետևյալ աղբյուրում մեջբերվում է էվոլյուցիայի տեսակետից նույնասեռականության կարևորության մի քանի վարկած. http://medpractic.com/arm/516/15/view_axtanish.html 23. Նույնասեռականների իրավունքները պաշտպանողները նույնասեռականություն են

քարոզում: Երբ խոսք է գնում նույնասեռականների իրավունքները հարգելու մասին, դա դեռևս նույնասեռական «դառնալու» քարոզ չէ: Երբ պաշտպանում են երեխաների իրավունքները, չի նշանակում մեծահասակներին քաջալերում են երեխաներ ձևանալ: Երբ կանանց իրավունքներն են պաշտպանում, չի նշանակում տղամարդկանց քաջալերում են կին դառնալ: Փախստականների իրավունքները պաշտպանողները մյուսներին չեն քաջալերում փախստական դառնալ: Կենդանիների իրավունքների պաշտպանները չեն քարոզում կենդանի դառնալ, իսկ բնապահպաններն էլ չեն ասում, թե ծառ լինելն ավելի լավ է, քան մարդ լինելը: Երբ պաշտպանում են նույնասեռականների իրավունքները, չի նշանակում, որ հետերոսեքսուալներին քաջալերում են հոմոսեքսուալ դառնալ: Իրականում մարդու իրավունքներով զբաղվող անհատների ու կառույցների միակ հորդորը հարգանքն է մարդու նկատմամբ` որպես մարդ: Մարդը կարող է լինել արական կամ իգական սեռի, հետերոսեքսուալ կամ հոմոսեքսուալ, սպիտակամաշկ կամ մգամաշկ, ֆիզիկապես առողջ կամ հաշմանդամություն ունեցող: Սակայն նա մարդ է` անկախ ամեն ինչից, և որպես մարդ արարած նա ունի մի շարք իրավունքներ: Դա է միակ «քարոզը», որ մարդու (այդ թվում` նույնասեռական մարդկանց) իրավունքների պաշտպանները իրագործում են: 24. Գիտությունը կեղծում են նույնասեռականությունը որպես բնական ֆենոմեն

ներկայացնելու համար: Այս նախապաշարմունքը պատմական իրողությունը փորձում է հակառակ ձևով ներկայացնել. իրականում երկար տասնամյակներ գիտնականներն ու հետազոտողները, երբ նկատում էին նույնասեռական ակտեր ու հարաբերություններ բնության մեջ, դրանց մասին համառորեն լռում էին. ոմանք կարծում էին, թե իրենց գործընկերներն իրենց չեն հավատա և կկասկածեն իրենց հեղինակության վրա, մյուսները սխալ ձևով էին մեկնաբանում իրողությունը, երրորդներն էլ ուղղակի ցենզուրայի էին ենթարկում կենդանիների բնական վարքը: Այսպես, 1980 թվականին ամերիկյան կառավարությունը կետերի (killer whale) վերաբերյալ մի զեկույցից դուրս հանեց այդ տեսակի արուների միջև տեղի ունեցող նույնասեռական սեռական ակտերը նկարագրող բոլոր հատվածները, որ հետազոտողները դիտարկել էին29: 25. Նույնասեռականության առաջացման հիմնական պատճառներից մեկը

թերարժեքության կոմպլեքս ունենալն է: Այս գաղափարը բարձրաձայնել կամ հնարել է քսաներորդ և քսանմեկերորդ գաղափարներն արծարծած նույն հեղինակը: Եվ այս կետը, նորից, ուղղակի հումորային է, և սա ներառել եմ ուղղակի ծանրակշիռ գիտական փաստերից մի փոքր կտրվելու և ընթերցողի դեմքին ժպիտ առաջ բերելու ակնկալիքով: Պատկերացնո՞ւմ եք, եթե թերարժեքության կոմպլեքսի պատճառով անհատը նույնասեռական «դառնար»: Պատկերացնո՞ւմ եք, թե հայերի ինչ հոծ զանգված նույնասեռական «կդառնար», եթե սա լիներ ոչ թե ինչ-որ մեկի հարուստ, սակայն հիվանդ երևակայության արդյունքը, այլ իրականություն :)))

29

http://www.nhm.uio.no/besok-oss/utstillinger/skiftende/againstnature/gayanimals.html

20


26. Պետք է արգելել նույնասեռականներին երեխաների հետ շփումը, որովհետև

նույնասեռականները երեխաներին բռնաբարելու և այլ միջոցներով նրանց փորձում են նույնասեռական դարձնել: Սա ամենաբացասական նախապաշարմունքներից է, որը հիմնված է այն կարծրատիպի վրա` իբր նույնասեռականները մանկապիղծներ են: Փաստն այն է, որ մանկապիղծներ լինում են ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ մարդիկ: Երբեք չե՞ք ընթերցել «հայրը բռնաբարել է դստերը» վերնագրով լուրեր30, կամ չէ՞ք լսել մոր մասին, որ սեռական բռնություն է կիրառել սեփական զավակի նկատմամբ31: Հետևապես, եթե կարծենք, որ ամեն նույնասեռական տղամարդ վտանգավոր է տղա երեխաների համար, ամեն լեսբուհի` աղջիկների, ապա նույն հաջողությամբ կարող ենք կարծել, թե ամեն տարասեռական տղամարդ վտանգավոր է աղջիկ երեխաների, իսկ տարասեռական կին էլ` տղա երեխաների համար: Հետևապես հարկ է տարանջատել մանկապղծությունը նույնասեռականությունից ու տարասեռականությունից: Գուցե սեռական կողմնորոշման և սեռական խանգարումների միջև եղող տարբերությունն ավելի հասկանալի լինի համեմատության մեջ. սեռական կողմնորոշումը համեմատենք ազգության հետ: Տվյալ դեպքում ցանկացած տեսակի խանգարում կարող ենք համեմատել տեռորիստական մի խմբակցության հետ: Այսպիսով, եթե խոսենք ազգություններից, կարող ենք ասել, որ կան հայեր, հույներ, ամերիկացիներ և այլն: Եվ տվյալ դեպքում ինչ-որ մեկը չի կարող ասել, որ «Ալ Քաիդա»-ն կամ «Ալ Ղաիդա»-ն, Թալիբանը, բասկյան ԷՏԱ-ն նույնպես ազգություն է: Նույն սկզբունքով սեռական կողմնորոշումը և սեռական խանգարումները (պեդոֆիլիա, զոոֆիլիա, հերոնտոֆիալիա և այլն) գտնվում են տարբեր հարթությունների վրա և փոխկապակցված չեն: Մեկ այլ կարևոր փաստ է, որ մանկապիղծներին երբեմն ճիշտ չէ որակել որպես «հետերոսեքսուալ», «բիսեքսուալ» կամ «հոմոսեքսուալ», որովհետև մանկապիղծները երբեմն ի վիճակի չեն լինում կնոջ կամ տղամարդու հետ առողջ հարաբերություններ կառուցելու որպես հետերո կամ հոմոսեքսուալ: Մանկապիղծ անհատը գրավչություն է տածում ոչ թե սեփական կամ այլ սեռի անհատների նկատմամբ, այլ` երեխաների. նրա ուշադրության կենտրոնում է ոչ թե իր դիմացինի կենսաբանական սեռը կամ սեռական կողմնորոշումը, այլ` տարիքը32: Ուստի նույնսիկ արական սեռի երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ անող անհատին նույնասեռական որակելիս է պետք զգույշ լինել, ինչպես որ աղջիկ երեխաների նկատմամբ սեռական բռնություններ գործադրող տղամարդուն` հետերոսեքսուալ որակելիս: Մեկ այլ առասպել է, թե բռնաբարությունից հետո մարդիկ կարող են փոխել իրենց սեռական կողմնորոշումը: Արդյո՞ք բռնաբարությունն այդ աստիճան հաճելի հիշողություններ ու հետք է թողնում, որ այն կրկնելու ցանկություն էլ առաջանա: Հակառակը. բռնաբարությունից հետո երբեմն ծնվում են սերիալ մարդասպաններ, որոնք այլոցից վրեժ են լուծում իրենց հետ կատարվածի պատճառով: Մեկ այլ մոլորություն է, որ լեսբուհիներին կարելի է «բուժել» բռնաբարելով: Տարօրինակ է. մի դեպքում հավատում են, որ բռնի սեռական ակտը «վարակում է», մյուս դեպքում` «բուժում»... երկակի ստանդարտնե՞ր:

Նույնասեռականությունն անբնական է, որովհետև նույնասեռականները չեն կարող երեխա ունենալ: 27.

Անվիճելի փաստ է, որ երեխաներ ծնվում են մեկ արական սեռի և մեկ իգական սեռի անձանց միջև չպաշտպանված (առանց պահպանակի) սեռական հարաբերության շնորհիվ / հետևանքով: Իհարկե, երկու տղամարդ կամ երկու կին չեն կարող երեխա ունենալ, և էստեղ սեռական կողմնորոշումը կարևոր չէ. երկու հոմոսեքսուալ տղամարդիկ էլ, երկու հետերոսեքսուալ տղամարդիկ էլ, երկու բիսեքսուալ տղամարդիկ էլ ի վիճակի չեն լինի երեխաներ ունենալու, ինչպես 30

http://hetq.am/arm/news/1749/ http://haynews.am/hy/archive-73028 32 http://psychology.ucdavis.edu/rainbow/html/facts_molestation.html 31

21


որ դա չեն կարողանա անել երկու կանայք` անկախ վերջիններիս սեռական կողմնորոշումից: Այստեղ կարևոր է ոչ թե սեռական կողմնորոշումը, այլ` կենսաբանական սեռը: Եթե չպաշտպանված սեռական ակտ տեղի ունենա մեկ արական և մեկ իգական սեռի անձանց միջև` անկախ նրանց սեռական կողմնորոշումից, երեխաներ, անշուշտ, կծնվեն: Այսինքն, մեկ գեյ և մեկ լեսբուհի եթե միասին սեռական ակտ ունենան կամ լեսբուհի կինը բժշկի միջամտությամբ ստանա գեյ տղամարդու սերմը, ապա երեխա, իհարկե, կծնվի: Եվ այդպիսի երեխաներ իրոք կան: Ուստի «վերարտադրություն ապահովելու» կամ «Ադամ ու Եվա, ոչ թե Ադամ ու Լյովա» խնդիրն ու կոչերն իրականում սեռական կողմնորոշման հետ ոչ մի կապ չունեն. եթե նույնիսկ ծայրահեղ ու ֆանտաստիկ մի վարկածի հավատալով ենթադրենք, որ մի օր կարող է ստացվել, որ աշխարհում միայն հոմոսեքսուալներ ապրեն (չնայած նման բան երբեք չի եղել), ապա նույնիսկ այդ դեպքում վերարտադրությունը, իհարկե, հնարավոր կլինի: Ասենք տարին մեկ անգամ գեյերը սեռական ակտ կարող են ունենալ լեսբուհիների հետ, իսկ ամբողջ տարին էլ նորից նույն սեռի իրենց սիրելիների հետ անց կացնեն: Չնայած սա ծիծաղելի է, իրականում նույնչափ ծիծաղելի է ոմանց այն վարկածը, թե «զգուշացեք, բա որ հանկարծ մի օր բոլորը գեյ ու լեսբուհի դառնան ու էլ երեխաներ չծնվեն»: Վերարտադրության գործում կարևոր է ոչ թե այս կամ այն սեռական կողմնորոշում ունենալը, այլ սեռային հարաբերակցությունը: Եվ այն իրական փաստարկը, որ երկու տղամարդ միասին երեխա չեն կարող ունենալ իրականում ոչ թե նույնասեռականների դեմ է, այլ` կնատյաց տղամարդկանց կամ միզողիններին և տղամարդատյաց կանանց կամ միզանդրիներին (անկախ նրանց սեռական կողմնորոշումից), որոնք կցանկանային, որ իրենց չսիրած սեռի անձիք չապրեին այս աշխարհում:

Օգտակար հղումներ. 1. 2. 3. 4. 5. 6.

http://plato.stanford.edu/entries/homosexuality/ http://classics.mit.edu/Plato/symposium.html http://www.livius.org/ho-hz/homosexuality/homosexuality.html http://www.bigpi.biysk.ru/encicl/articles/34/1003434/1003434F.htm http://psychology.ucdavis.edu/rainbow/html/facts_mental_health.html http://www.adamsmithstudent.com/victimsofnazihatred.html

22


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.