Հոմոֆոբիա

Page 1

Ի՞նչ է հոմոֆոբիան:

Հոմոֆոբիան (Հունարեն όμοιος / հոմիոս – նույն, φοβία / ֆոբիա – վախ) երկյուղն է, վախը, ատելությունն ու զզվանքը նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող մարդկանց և նույնասեռականության նկատմամբ: Հոմոֆոբիայի տարբեր տեսակներ կան: Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատն իրոք ֆիզիկական զզվանք և/կամ երկյուղ է տածում նույնասեռականների կամ իր կողմից որպես նույնասեռական ընկալվող անձանց նկատմամբ, որն ինքը կառավարել չի կարողանում: Երբեմն դա կարող է ուղեկցվել հալածախտով (պարանոյա): Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատի մոտ երբեմն կարող են նկատվել որոշակի ռեֆլեքսներ (gag reflex), բիբերի լայնացում, տղամարդկանց դեպքում` առնանդամի չափսի փոքրացում մերկ տղամարդ տեսնելիս: Այս ամենը գիտականորեն չափորոշվել է եզակի գիտափորձական հետազոտությունների ժամանակ, հայտնում է Ռիկտոր Նորտոնը: Ինտերնալ հոմոֆոբիան նույնասեռական անհատի վախն է սեփական նույնասեռականության նկատմամբ: Ոմանք համամիտ չեն այս սահմանման հետ` նշելով, որ անհատին պետք չէ համարել նույնասեական, եթե ինքը չի ցանկանում որպես նույնասեռական դիտարկվել: Այնուամենայնիվ, ինտերնալ հոմոֆոբիան առկա է այն անձանց մոտ, ովքեր ունեն ուժեղ նույնասեռ սեռական և էմոցիոնալ ցանկություններ կամ կրքեր: Ինտերնալ հոմոֆոբիայի դեպքում անհատի մոտ նկատվում է հոմոսեքսուալ ցանկությունների ուժեղ ճնշում, որը պայմանավորված է սեփական կրքերի, ցանկությունների, ֆանտազիաների և կրոնական կամ սոցիալական հավատալիքների միջև եղող հակասությամբ, որի պատճառով անհատի մոտ տեղի է ունենում ներքին պայքար: Ներքին այդ պայքարը կարող է հանգեցնել կլինիկական դեպրեսիայի: Նույնասեռ պատանիների շրջանում ինքնասպանության ավելի բարձր ցուցանիշը, քան իրենց հետերոսեքսուալ հասակակիցների մոտ բացատրվում է հենց այս երևույթով: Ինստիտուցիոնալ հոմոֆոբիան որոշակի հաստատությունների կամ (հաճախ պետական կամ կրոնական)

ինստիտուտների

նույնասեռականության

կողմից

հոմոֆոբիայի

քրեականացում

և

կիրառումն

տուգանում,

է:

Սա

պաշտոնյաների

ներառում կամ

է

տվյալ

հաստատությանը պատկանող խոսնակների կամ անդամների կողմից ատելության կոչերի գործածում

և

նույնասեռական

անձանց

նկատմամբ

հետապնդումների,

բռնության

և

խտրականության այլ դրսևորումներ: Հոմոֆոբիան նաև դիտարկվում է այլ բացասական կարծրատիպերի և նախապաշարմունքների ենթատեքստում, որպես դրա առանձին մի ճյուղ. երբեմն հոմոֆոբիան դիտարկում են 1


քսենոֆոբիայի կամ օտարավախության լույսի ներքո` նշելով, որ դա վախ է «օտարից, ուրիշից», անհատից, ով «տարբեր» է այդ վախը կամ անհանգստությունը տածողից: Հոմոֆոբիան դիտարկվում է նաև սեքսիզմի ենթատեքստում, որովհետև նույնասեռականները երբեմն

դիտարկվում

են

որպես

«պատվազրկված»,

որովհետև

«կորցրել

են

իրենց

առնականությունը», «նմանակում են կանանց», իսկ կնոջ դիրքն ավելի ցածր է. անպատվաբեր է «հրաժարվել» առնականությունից և կնոջը «նմանակել»:

Հոմոֆոբիայի առաջացման մասին տեսություններ:

Որոշ հետազոտողներ հոմոֆոբիայի արմատները տեսնում են հնամենի տաբուների մեջ, որոնք հաճախ ամրակայեցնում էին հավատալիքների, դավանանքի ու կրոնի, երբեմն էլ մշակույթի միջոցով: Չնայած ինստիտուցիոնալ հոմոֆոբիայի հիմքը տեսնում են քրիստոնեության մեջ, ինչպես Ռիկտոր Նորտոնն է նշում իր հետազոտության մեջ, հուդայականությունն էր առաջինը, որ սեռականության ոլորտում ներմուծեց բազմաթիվ տաբուներ, սահմաններ և օրենքներ` սահմանափակելով անհատի սեռական ազատությունն ու անձնական կյանքը, ի տարբերություն այլ անտիկ մշակույթների (Հունաստան, Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան և այլն): Մի շարք ակնարկներ գրած Սկոտ Բիդսթրափն իր “Homophobia: The Fear Behind The Hatred” («Հոմոֆոբիա. վախը` ատելության ետևում») ակնարկում, խոսելիս հոմոֆոբիայի հնարավոր արմատների մասին, նշում է հետևյալ հիմքը` հսկողությունը կորցնելու վախ: Նշելով, որ այդ վախերը հիմնված են միայն հուզմունքների (էմոցիաների) վրա` հեղինակը բացատրում է այսպես. «Հուզմունքի պատճառն իրականում նախնադարյան բնազդն է: Երբ

ուսումնասիրում ենք այլ կենդանիների մոտ առկա գերիշխողության և հպատակության վարքագիծը, տեսնում ենք, որ նրանք հաճախ ներառում են սեռական հնչերանգներ, հատկապես պրիմատների դեպքում: Եթե գերիշխող արուն ցանկանում է տիրանալ մեկ այլ արվի սննդին կամ նրա զույգին, նա հաճախ կծում է նրան` ստիպելով վնգստալ ցավից և վայր գցել սնունդը կամ թողնել էգին, իսկ հետո` ցուցադրել իր հետույքը: Այստեղ հենց հետույքի ցուցադրումն է, որ առանցքային է: Սրանով ստորադաս արուն գերիշխող արվին և խմբին ցույց է տալիս, որ ինքը ենթարկվող է, և որ գերիշխող արուն կարող է վարվել իրեն հետ այնպես, ինչպես ցանկանա` անկախ հնարավոր գործողության ձևաչափից: Գլխավորապես դա նշանակում է ենթարկվել բռնաբարության, եթե գերիշխող արուն այդպես ցանկանա: 2


Բռնաբարության նկատմամբ բնազդային վախն է, որ ծնում է այդ աստիճան հոմոֆոբիա: Հետերոսեքսուալ տղամարդիկ հոմոսեքսուալ տղամարդկանց հաճախ բնազդաբար դիտարկում են որպես սպառնալիք, և նրանք բնազդաբար վախենում են այդ սպառնալիքից: Դա հսկողությունը, գերիշխողությունը և կարգավիճակը կորցնելու վախ է»: Հեղինակն այնուհետ նշում է, որ դա անհիմն վախ է: Թե´ հետերոսեքսուալ, թե´ հոմոսեքսուալ տղամարդիկ նույն նպատակներով են սեռական հարաբերություններ ունենում, և նույնասեռականների ճնշող մեծամասնությունը հետաքրքվրած չէ այլ տղամարդկանց այլասերելով (ինչպես որ հետերոսեքսուալ տղամարդկանց մեծ մասը հետաքրքրված չէ իրեն հանդիպած յուրաքանչյուր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալով):

Ինչպե՞ս է հոմոֆոբիան տարածվում:

“Missionaries of hate” («Ատելության առաքյալները») ուշագրավ լրագրողական հետաքննության շրջանակներում լրագրող Մարիանա վան Զելլերը բացահայտում է հոմոֆոբիայի տարածման հիմնական միջոցներից մեկը` կրոնը: Միևնույն կրոնը կարող է օգտագործվել ինչպես սեր, հանդուրժողականություն, համերաշխություն, խաղաղություն ու միասնականություն տարածելու, այնպես

էլ

ատելություն,

սարսափ,

վարանումներ,

խառնաշփոթ,

ալեկոծություններ

ու

անջատողականություն տարածելու համար: Վախն ու երկյուղը հաճախ օգտագործում են այն հասարակություններում, որտեղ կա գիտելիքի և տեղեկատվության պակաս, ինչը գործում է շատ ազդեցիկ ձևով, հատկապես երբ տվյալ հասարակությունը գտնվում է տնտեսական, քաղաքական, բնական (բնական աղետների առկայություն)

անկայուն

վիճակում:

Նույնասեռականների

վերաբերյալ

տարածելով

բացասական կարծրատիպեր, նրանց (կամ սոցիալական այլ խմբերի) ներկայացնելով հրեշներ` տվյալ ռազմավարությունը կիրառողները կարողանում են մարդկանց իրենց շուրջ հավաքել և նրանց կառավարել իրենց ցանկալի հունով` ամբոխին և գիտելիքի պակաս ունեցող անձանց երաշխավորելով պաշտպանություն «հրեշներից ու դևերից»: Հիմնականում

հոմոֆոբիա

տարածելու

գործում

կիրառվում

են

դեհյումանիզացիայի,

սեգրեգացիայի և տեռորի մեթոդները: Դեհյումանիզացիան (բառացի` «ապամարդկայնացում») անհատին կամ սոցիալական ինչ-որ խմբին անմարդկային կամ ավելի շատ բացասական որակներով ներկայացնելու գործընթացը 3


կամ երևույթն է, որի ընթացքում մարդկանց կամ նրանց խմբերին հաճախ պիտակավորում են բացասական մականուններով: Սեգրեգացիան ինչ-որ անհատի, սոցիալական խմբի կամ երևույթի առանձնացումն է մյուսներից (օրինակ հրեաներին նացիստական Գերմանիայում թույլ չէին տալիս կողք կողքի ապրել գերմանացիների հետ): Սեգրեգացիան կարող է գործադրվել նաև մտավոր մակարդակով` գիտության, կրոնի, երբեմն արվեստի կամ այլ միջոցներով: Ահա սեգրեգացիայի և դեհյումանիզացիայի երկու օրինակ. «... ինչպես հայտնի է, մոլորակի վրա հենց հայ ժողովուրդն է, որ տարբերվում է հոգևոր և ամեն տեսակի մարդկային արժեքների բացակայությամբ»: Կովկասյան Ալբանիայի գծով մասնագետ և հայագետ, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ֆարիդա Մամեդովա: (http://news.day.az/armenia/38422_print.html) «Նրանք (Թուրքերը – խմբագիր) ամբողջապես, այն սև օրվանից, երբ առաջին անգամ Եվրոպա մտան, մարդկության մեծ հակամարդկային ցեղատեսակ էին…»: Ուիլյամ Գլեդսթոուն, 1876: (http://www.archive.org/stream/bulgarianhorrors00gladrich/bulgarianhorrors00gladrich_djvu.txt) Հաճախ, երբ հոմոֆոբիան և քսենոֆոբիան համեմատվում են մեկը մյուսին, ոմանք պահանջում են սեռականությունը չքննարկել էթնիկ պատկանելության կողքին` պնդելով թե «սրանք երկու լռիվ տարբեր բաներ են»` սեգրեգացիայի մեկ այլ օրինակ, երբ օտարավախությունը չի ողջունվում և դրա դեմ են ելնում, սակայն հոմոֆոբիան` դիտարկվում է ընդունելի, երբեմն նույնիսկ ողջունելի: Տեռորը երկյուղի տարածումն է անհատին կամ անհատների խմբին վախացնելու համար: Տեռորը հաճախ տարածվում է կրոնի միջոցով, որի դեպքում մարդկանց սպառնում կամ վախացնում են «հավերժական պատիժ»-ով, «դժոխքի կրակներ»-ով և նմանատիվ այլ երևույթներով: Հաճախ, որպեսզի դեհյումանիզացիան ու տեռորը լինեն առավել հաջողված, կիրառում են նաև հասկացության նենգափոխման մեթոդը. Ինչ-որ առարկա կամ երևույթ ներկայացվում է այնպիսին, ինչպիսին, որ այն չէ, կամ էլ հասկացությունը սխալ ձևով է մեկնաբանվում, որի նպատակն է հետաքրքրված կողմին խաբել: Այսպես, նոյեմբերի 16-ին` Հանդուրժողականության միջազգային օրը, Սանկտ Պետերբուրգում ընդունվեց օրենք, որով արգելվեց «անչափահաս անձանց հոմոսեքսուալիզմի, բիսեքսուալիզմի, տրասսեքսուալիզմի և մանկապղծության

պրոպագանդան»:

Տվյալ

բիսեքսուալությունը,

որոնք իրենք իրենցով չեն

օրենքը

հանդիսանում

հոմոսեքսուալությունը, հանցավոր երևույթներ,

առանձնացնում է հետերոսեքսուալությունից` սեգրեգացիայի ենթարկելով առաջին երկուսը երրորդից: Բացի դրանից, օրենքն ուղիղ համեմատական է տանում նույնասեռականության, 4


երկսեռականության,

տրանսսեքսուալության

և

մանկապղծության

միջև,

իսկ

վերջինս

հանդիսանում է հանցավոր երևույթ: «Նույնասեռականները մանկապիղծներ են» թյուր կարծիքը հանդիսանում է հնագույն նախապաշարմունքներից մեկը, և տվյալ օրինագծով հեղինակներն ամրակայեցնում

են

նենգափոխում

(նույնասեռականությունը

մանկապղծության

հնամենի

այդ

նախապաշարմունքը` կանխամտածված

կիրառելով

հասկացության

կերպով

համեմատելով

ու հանցագործության հետ) և խաղալով գիտելիքի պակաս ունեցող

բազմաթիվ քաղաքացիների զգացմունքների վրա: Ի դեպ, միջնադարում էլ հրեաներն էին, որ մեղադրվում էին քրիստոնյաների երեխաներին «վնասելու, զոհաբերելու, պղծելու», ինչպես նաև «քրիստոնյա նորածինների արյունը» հրեական այս ու այն ճաշատեսակների մեջ օգտագործելու և այլ բաների մեջ: Հիսթերիկ նախապաշարմունքի դրսևորման օրինակ: Հետաքրքիր է ևս այն հանգամանքը, որ այս ամենը կատարվում է պառլամենտական ընտրությունների մոտենալուն համընթաց, ինչը կրկին ցույց է տալիս, որ սա քաղաքական ագիտացիա է, պոպուլիզմ: Թե´ դեհյումանիզացիան, թե´ սեգրեգացիան, թե´ տեռորը, թե´ հասկացության նենգափոխումը և այլ մեթոդները կարող են օգտագործվել ինչպես քաղաքական, կրոնականան, հասարակական գործիչների ու հաստատությունների, այնպես էլ այլ անհատների ու սոցիալական խմբերի կողմից` տարբեր ոլորտներում (կամ «մարտադաշտերում»), հիմնվելով տարբեր անհատական կամ

սոցիալական

հատկանիշների

վրա

(ռասայական

պատկանելություն,

էթնիկ

պատկանելություն, դավանանք, կրոն, սեռական կողմնորոշում, գենդեր, սեռ և այլն):

Ինչո՞ւ է հոմոֆոբիան տարածվում:

Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատն ուղղակի կարող է ցուցադրել ախտանիշներ, հատկապես եթե առկա է նաև պարանոյա` տածելով անհասկանալի ու անբացատրելի երկյուղ, թե նույնասեռականները փորձում են վնասել իրեն կամ այլ մարդկանց, անընդհատ փորձում են բոլորին նույնասեռական դարձնել, պետք է զգուշանալ, բանտարկել, սահմանափակել նրանց իրավունքները և այլն: Այս առցանց թեսթը (անգլերեն լեզվով) թույլ է տալիս գնահատել անհատի հոմոֆոբիայի աստիճանը: Ինտերնալ հոմոֆոբիայի դեպքում ևս նույնասեռական անհատը կարող է զզվանք տածել սեփական և այլոց նույնասեռականության նկատմամբ և ակտիվորեն արտահայտել զզվանքը` կամ փորձելով «կանխել» այլոց «այլասերումը» և «չնպաստել նույնասեռականության առավել տարածմանը», կամ էլ ուղղակի կարծելով, որ դա կարող է իրեն օգնել ձերբազատվել սեփական 5


հոմոսեքսուալությունից կամ կասկած չհարուցել սեփական նույնասեռականության նկատմամբ: Ամեն դեպքում էլ սա թյուր և չգործող «մարտավարություն է»: Ինստիտուցիոնալ

հոմոֆոբիայի

դեպքում

հոմոսեքսուալության

կամ

հոմոսեքսուալների

նկատմամբ ատելությունը կամ անհանդուրժողական վերաբերմունքը կարող է տարածվել այս կամ այն հաստատության, կառույցի միջոցով` հիմնավորելով դա «ազգի» կամ «երեխաների» պաշտպանությամբ,

«հայրենասիրական

նկրտումներով»,

«ավանդական

արժեքների

պահպանմամբ», երբեմն նույնիսկ «հանուն նույնասեռականների բարօրության» կամ «Հանուն Լավի»: Այսինքն դեմագոգիան, հիպոկրիտությունը և ստելը հոմոֆոբիայի տարածման գործում մեծ դեր են կատարում: Վախը անհատներին և հասարակական խմբերին կառավարելու բավականին հարմար մեթոդ է: Հոմոֆոբիան, ինչպես և քսենոֆոբիան, հակասեմականությունն ու այլ սոցիալական ֆոբիաներն ու վախերը պատմականորեն ամբոխներին հեշտորեն կառավարելու, նրանց նկատմամբ հսկողություն սահմանելու, ինչպես նաև ոչ ցանկալի հակառակորդին կամ մրցակցին այս կամ այն ձևով վնասելու (անվանազրկելուց մինչև մահապատժի ենթարկելն ու նրա ունեցվածքին տիրանալը) հարմար մեթոդ է եղել: Լինում են դեպքեր, երբ հանրության մեջ լայնատարած հոմոֆոբիան միայն անգրագիտության, լռության և երբեմն ԼԳԲՏ անձանց թե´ անհատական, թե´ մշակութային մակարդակներում անտեսանելիության բացասական հետևանք է: Մի

շարք

կարծրատիպերի,

նույնասեռականներին

նախապաշարմունքների,

խտրականության

ենթարկելու

որոնք համար,

որ

օգտագործվում

ինչպես

նաև

են

դրանց

պատասխանների հետ կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

Ինչպե՞ս հաղթահարել հոմոֆոբիան:

Ինչպես նշվեց, հոմոֆոբիայի տարբեր տեսակներ կան, ինչպես նաև հոմոֆոբիա ծնող տարբեր պատճառներ կարող են լինել: Եթե ընդունենք, որ հոմոֆոբիան հանդիսանում է քսենոֆոբիայի և սեքսիզմի բացասական «մուտացիա» կամ հետևանք, ապա հոմոֆոբիայի հաղթահարման գործում խիստ կարևոր է արմատախիլ անել առաջին երկուսը: Մյուս կողմից էլ, այլ սոցիալական ֆոբիաները հաղթահարելն ինքն իրենով կարող է մեծ առաջընթաց ապահովել, սակայն անպայման չէ, որ նպաստի հենց հոմոֆոբիայի վերացմանը, եթե համապատասխան վերաբերմունք չցուցաբերվի: 6


Կլինիկական հոմոֆոբիան, ինչպես որ այլ կլինիկական ֆոբիաներն և վախերը, հասցեագրվում են

մասնագետների

կողմից:

Օրինակ,

Նիդերլանդներում

տեղակայված

Մորֆեուսի

Ինստիտուտի մասնագետ Յան Հիրինգի կողմից: Կլինիկական հոմոֆոբիան ունի մտավոր, հուզական և ֆիզիկական հստակ ախտանիշներ, ինչպես որ ներկայացնում է այստեղ: Սեյմուր Սիգնիտը մեկ այլ մասնագետ է, որը զբաղվում է ֆոբիաների բուժմամբ (օգտագործում է Neuro Linguistic Programming (NLP)-ի և Time Line Therapy-ի մեթոդները, ինչպես որ նշված է կայքում): Ինտերնալ կամ ինտերնալացված հոմոֆոբիան (որ նաև երբեմն կոչում են էգոդիստոնիկ հոմոֆոբիա) ևս մասնագետների օգնությամբ է բուժվում: Այս դեպքում հնարավոր վտանգ է ոչ պրոֆեսիոնալ

մասնագետի

հանդիպելը,

որը

կարող

է ունենալ

շահերի բախում

իր

մասնագիտության և սեփական կրոնական, քաղաքական կամ սոցիալական հայացքների միջև: Երբեմն նման «մասնագետները» կարող են վնաս պատճառել անհատին` խոստանալով նրան «բուժել» («ուղղել» նրա սեռական կողմնորոշումը) աղոթքի միջոցով կամ «փոխելով» նրա սեռական կողմնորոշումը` գործածելով վտանգավոր և վնասակար (և ոչ էֆֆեկտիվ) մեթոդներ, որոնք հետագայում կարող են բարդացումների հանգեցնել: Հոգեբանների Ամերիկյան Ասոցիացիան փաստագրում է, որ հաստատողական թերապիաները (affirmative psychotherapy) օգտակար են, ի հակադրումն «ռեպարատիվ թերապիաների», որոնք խիստ վնասակար են: Լիլա Գրեյսի հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ոչ հանդուրժող և վախեցող են հատկապես այն անհատները, որոնք մեծացել և դաստիարակվել են այնպիսի կրոնական ընտանիքներում,

որոնցում

իրենց

փոքր

ժամանակվանից

սովորեցրել

են,

որ

նույնասեռականությունը մեղք է կամ բացասական երևույթ, և իրենք շփում չեն ունեցել նույնասեռականների հետ: Շփումը երբեմն կասեցվել է` ելնելով վախի զգացումից, որը նրանց ներարկել են: Շփման բացակայության և վախի հետևանքով նման անհատները զրկվում են նոր գիտելիք և տեղեկություններ ստանալու հնարավորությունից` իրենց գլխում անընդհատ վերահաստատելով այն բացասական ու անհիմն կարծրատիպերը, որոնք նրանց տրվել են ծնողների կամ այլ անձանց կողմից: Հետազոտությունը նաև ցույց տվեց, որ լայնախոհությամբ դաստիարակված

և

նույնասեռականների

հետ

քիչ

թե

շատ

շփում

ունեցած

անձիք

հիմնականում համեմատաբար ավելի հանդուրժող են լինում: Հետազոտության ամենակարևոր արդյունքներից էր, որ այն ներկայացրեց ընկերության և անձ-անձ փոխհարաբերության

անհավատալի զորությունն ու արդյունավետությունը: Հետևաբար, սոցիալական, կրոնական և մշակութային հոմոֆոբիայի և բացասական կարծրատիպերի ու վերաբերմունքի հաղթահարման գործում շատ կարևոր է` ●

ԼԳԲՏ

(լեսբուհի,

գեյ,

բիսեքսուալ,

տրանսգենդեր)

հանրության մեջ, 7

անձանց

տեսանելիությունը


նույնասեռականության վերաբերյալ գիտական տեղեկատվության շրջանառությունը,

ինչպես

նաև

այլ

նախապաշարմունքներից

գործընթացը:

8

ու

ֆոբիաներից

ձերբազատվելու


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.